Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերին ուղեկցեց ու հուշահամալիրի կառուցման պատմությունը ներկայացրեց ՀՑԹԻ հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը: Դեսպան Կոպիրկինը դեսպանատան իր գործընկերների հետ ծաղիկներ դրեց Մեծ եղեռնի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգեց Սուրբ նահատակների հիշատակը:
Հյուրերն այցելեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ավագ էքսկուրսավար Աստղիկ Եդիգարյանը ներկաներին ծանոթացրեց թանգարանային ցուցադրության՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին հավաստող վավերագրերի, ցուցանմուշների հետ: Այցի ավարտին պարոն դեսպանը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենը ՌԴ դեսպանին նվիրեց ՀՑԹԻ կողմից հրատարակված Հայոց ցեղասպանության պատմությանն առնչվող ռուսերեն լեզվով գրականություն: ՀՑԹԻ տնօրեն պարոն Մարությանն ունեցավ նաև հանդիպում քննարկում պարոն դեսպանի հետ:
Կարդացեք նաև
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ