Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարծես հակամրցակցային գործոն չկա այն բանում, որ Միհրան Պողոսյանը նոր ՍՊԸ-ով է բանան ներկրում». Գ. Գեւորգյան

Ապրիլ 19,2019 17:35

ԱԺ այսօրվա նիստում քննարկվում է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Այս պաշտոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջադրել է Գեղամ Գեւորգյանի թեկնածությունը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը Գեղամ Գեւորգյանի ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ շուկայում մենաշնորհային դիրքորոշում ունեցող որոշ խաղացողներ սնանկ են հայտարարվում, սակայն հետագայում այլ ընկերություններ են բացում եւ շարունակում աշխատել: «Օրինակ, հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանին (ԴԱՀԿ ծառայության նախկին պետ) պատկանող «Քեթրին» ընկերությունը սնանկացավ, սակայն նոր բացված ընկերությունը նույնպես բանանի ներկրմամբ է զբաղվում»,-մատնանշեց Թագուհի Թովմասյանը:

Գեղամ Գեւորգյանը պատասխանեց, որ պետք է ուսումնասիրել եւ հասկանալ՝ հակամրցակցային բան կա՞ այստեղ, թե ոչ. «Գուցե անձն ինքնակամ գնացել է հարկադիր սնանկության՝ պարտքերից ազատվելու համար, հետո նոր ընկերություն բացել՝ նոր էջից սկսելու համար: Կդժվարանամ ասեմ, բայց այս դեպքում կարծես թե չկա հակամրցակցային գործոն, բայց եթե հետագայում նկատենք, այդ ընկերության գործողությունները ներկրման կամ արտահանման առումով ոչ մրցակցային պայմաններ կամ առավելություններ են ստեղծում, կանդրադառնանք»:

Թագուհի Թովմասյանն այսպես եզրափակեց. «Ես մեկ օրինակ բերեցի, բայց դրանք շատ են: Եթե ընտրվեք, հատուկ ուշադրություն դարձրեք ընկերությունների սեփականատերերին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930