Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու բոլոր «սարդոստայնները»` մեկ վայրում

Ապրիլ 19,2019 17:22

Գյումրիի կոլորիտային անկյուններից մեկը Անդրանիկ Ավետիսյանի Սարդոստայնային նկարչության ցուցասրահն է, որտեղ ներկայացված է նրա սարդոստայնային արվեստը: Ասում է՝ մի 500 տարի առաջ Արեւելակենտրոնական Ալպերի հեռավոր հովիտների վանականներն էլ են նման մի բան արել, բայց ի տարբերություն նրանց, մեր հայրենակիցը ստեղծում է ոչ թե սարդոստայնից ստացված կտորներ, որի վրա կարելի է նկարել, այլ պատկերներ է ստեղծում հենց սարդոստայնից:

Թե ինչպես է ստանում իր ինքնատիպ գործերը, մեր զրուցակիցը չի «գաղտնազերծում»: «Դա իմ գաղտնիքն է»,-ասում է Անդրանիկ Ավետիսյանը, որն իր նկարները ստանում է հատուկ տեխնոլոգիայով:

Aravot.am-ի հետ զրույցում էլ նշում է, որ իր ցուցասրահ այցելող զբոսաշրջիկները ե՛ւ Եվրոպայից են, ե՛ւ ԱՄՆ-ից ու այլ երկրներից: Ասում է` առաջին տպավորությունը այցելուների հիացմունքն է, որովհետեւ լուսանկարները տեսնելն այլ է, իրականում սարդոստայններով նկարները տեսնելը` մեկ ուրիշ բան:

Ի դեպ, Անդրանիկ Ավետիսյանը 2017 թվականին մասնակցել է Կաննի «Աշխարհի նկարիչները» Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդեսին, եւ արժանացել է «Նոր տաղանդ և ամենաստեղծագործական միտք» մրցանակին:

Անդրանիկ Ավետիսյանը նշում է, որ մի քանի աշխատանք տեղափոխելիս, ապակին կոտրվել է, որ նկարները վնասվել են, ինչն իր խոսքերով՝ համարժեք է եղել «ուղեղը գլխից դուրս գալուն»: Քանի որ դրանք սարդոստայններ են, հնարավոր չէ վերականգնել, թեեւ չի էլ ցանկացել նորից վերականգնել:

Նրա աշխատանքները հիմնականում երաժշտական եւ փիլիսոփայական վերնագրեր ունեն, ինչպես «Նյու Յորք քաղաքի էներգիան», «Ուղեղի համակարգը», «Տիեզերական էներգիան», «Միլիարդը», «Բեթհովենի 5-րդ սիմֆոնիան», «Մալեւիչի «Սեւ քառակուսին» եւ այլն:

Անդրանիկ Ավետիսյանը նաեւ կարծում է, որ աշխարհում կա մի «ընդհատակյա» շրջանակ, որն էլ որոշում է, թե արվեստի որ գործերն են բացառիկ, որոնք սովորական, ու ոչ միշտ են «բացառիկ» որակվածները իսկապես այդպիսին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930