«Տեղից մի արձագանքի, Արթուր ջան…Տեղից խոսելու ավանդույթը «շմայսական» գործելաոճ է, որին պետք է վերջ տանք: Բոլորն իրենց պետք է օրենքի տառին համապատասխան պահեն, ինչպես մենք»,-ԱԺ այսօրվա նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ այն բանից հետո, երբ ցեմենտի մասին քննարկման շուրջ իր ելույթի ժամանակ պատգամավորներից ոմանք տեղից ռեպլիկներ արեցին:
«Մենք էլ կարող ենք «Շմայսի» (նկատի ունի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանին) պես տեղից արձագանքել ու գոռալ: Եթե դուք 10-20 կամ 30 հոգանոց խմբակցություն եք, մենք էլ 88 հոգանոց ենք: Մենք որոշել ենք այդ ճանապարհով չգնալ»,-շեշտեց Հայկ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ խմբակցություններով պետք է ոչ թե իրար վրա գոռալ, այլ օրենսդրական հեղափոխություն անել. «Ես պատրաստ եմ ԲՀԿ-ի եւ ԼՀԿ-ի հետ անել այդ հեղափոխությունը»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ