Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղամ Գեւորգյանը խոստացավ ավիատոմսերի շուկան ուսումնասիրել, եթե ընտրվի ՏՄՊՊՀ նախագահ

Ապրիլ 19,2019 16:17

ԱԺ այսօրվա նիստում քննարկվում է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Այս պաշտոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջադրել է Գեղամ Գեւորգյանի թեկնածությունը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը նրան հետեւյալ հարցադրումն ուղղեց. «ՀՀ-ում, ի տարբերություն Վրաստանի, ավիատոմսերի գներն անհամեմատ բարձր են: Անբարեխիղճ մրցակցության հարց տեսնո՞ւմ եք»:

Գեղամ Գեւորգյանի պատասխանեց, որ  նախ պետք է ուսումնասիրել ավիաընկերությունների քաղաքականությունը. «Պարզվում է, որ ծառայությունների արժեքն այնքան էլ թանկ չէ, որքան ներկայացվում է»:

Գեղամ Գեւորգյանը խոստացավ, որ ՏՄՊՊՀ նախագահ ընտրվելով՝ ավիատոմսերի ոլորտն իր ուշադրության կենտրոնում է պահելու եւ մանրամասն ուսումնասիրություններ անցկացնելու. «Խոսքը բոլոր հնարավոր հակամրցակցային գործողությունների մասին է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930