Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանը միջազգային հանրությունից պահանջում է պաշտպանել իրեն «քաղաքական հետապնդումից»

Ապրիլ 19,2019 16:06

Կալանքի տակ գտնվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հոդված է հրապարակել Բրյուսելում տեղակայված Euractiv պարբերականում՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով իր «քաղաքական հետապնդման» վրա:

Մասնավորապես, Քոչարյանը գրել է, որ ինքը «անօրինական կերպով պահվում է բանտում», քանի որ ինքը ընդդիմադիր քաղաքական գործիչ է և քննադատել է Նիկոլ Փաշինյանի «անսահման պոպուլիզմը»: «Ես այն թեկնածուն եմ, որն ի վիճակի է նրան պատասխանատվության կանչել հայերի համար կարևոր իրական խնդիրների համար՝ պետական կառավարում, ազգային անվտանգություն և տնտեսություն»,- գրել է նա:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին՝ նա գրել է, որ Փաշինյանը «2008թ.մարտի հետնախագահական ընտրությունների ցույցերի առաջնորդներից է, որը հրահրել է զանգվածային անհնազանդություններ, որոնք վերածվել են բռնության Երևանի փողոցներում»:

«Կարո՞ղ եմ ես ակնկալել, որ մարդը, ժամանակին տարված էր բռնությամբ կառավարությունը տապալելու մոլուցքով, այժմ կարող է հարգել և պաշտպանել օրենքի գերակայությունը»,- հարցադրում է կատարել Քոչարյանը:

Նա հերթական անգամ պնդել է, որ իրեն առաջադրված մեղադրանքը, այն է՝ «սահմանադրական կարգի տապալում», հասկանալի չէ ոչ միայն իր, այլև «իր փաստաբանների և լայն հանրության համար»: «Մենք ենթադրում ենք, որ ինձ մեղադրում են, որ ես ոստիկանությանը և զինվորականությանն ուղարկել եմ հանդարտեցնելու 2008թ. մարտի անհնազանդությունները և վերականգնելու կարգն ու անվտանգությունը մայրաքաղաք Երևանում»,- գրել է Քոչարյանը:

Նա նաև մի շարք հարցադրումներ է արել՝ արդյոք ինքը կարող է արդար դատավարության հույսեր ունենալ մի մարդուց, որը «7 տարվա ազատազրկման է ենթարկվել զանգվածային անկարգություններ հրահրելու համար», որը «խուսափել է արդարադատությունից», որը «անամոթաբար միջամտում և սպառնում է դատավորներին»:

Հետո եզրակացնում է՝ «ոչ, չեմ կարող», և կոչ է անում միջազգային հանրությանն ու իրավապաշտպաններին Փաշինյանի մասին դատողություններ անելիս հիմնվել «նրա գործողությունների վրա տանը, և ոչ թե նրա ելույթների վրա արտասահմանում»:

Քոչարյանը նաև տեղեկացրել է, որ իր իրավաբանները նամակ են հղել Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին՝ տեղեկացնելով նրան իր կալանավորման մասին՝ «ընդգծելով վարչապետի, ՀՔԾ-ի և քննչական մարմինների, ԱԱԾ-ի կողմից միջազգային իրավական դրույթների բազմաթիվ խախտումները»:

Քոչարյանը հերթական անգամ կրկնել է՝ «սա քաղաքական հետապնդում է», և կոչ է անում Եվրախորհրդի և Եվրամիության առաջնորդներին Հայաստանի իշխանություններից պահանջել Մարդու իրավունքների միջազգային չափանիշների լիարժեք համապատասխանություն, այդ թվում արդար դատավարություն:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930