Լրահոս
Օրվա լրահոսը

«Հավաքեք լցրեք պադվալ, իրանք իրանց գրելու են, 2 օր էլ պետք չի, սիրտները կանգնելու է». Սամվել Բաբայանը Լյովա Երանոսյանի անունն է տալիս

Ապրիլ 19,2019 15:48

«Քննչական ղեկավարությունը ենթադրություններով, կամ ինչ-որ հայտարարություններով մարդ են դատում, հենց պատերազմը այդտեղ է գնում»,- այսօր «Հայացք» ակումբում խոսելով Մարտի 1-ի գործի մասին՝ հայտարարեց ԼՂ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը: Ըստ նրա, Մարտի 1-ին կրակելու հրամանը Քոչարյանը չի տվել: 

Մենք հարցրեցինք՝ այդ դեպքում ո՞վ եթեր դուրս եկավ ու հայտարարեց, որ ցուցարարները կրակել են, ո՞վ արտակարգ դրություն մտցրեց՝ Սամվել Բաբայանը, որպես հակափաստարկ, օրինակներ բերեց, թե ինչպես են մարդիկ ստիպված իրենց վրա վերցնում ուրիշի արածը:

Նա ասաց, որ շատ դեպքեր են եղել, երբ հանցանքը մարդը չի կատարել, ոստիկանը ծեծել է, ստիպված վերցրել է իր վրա. «Ասում են՝ ցույց տուր ոնց, ինչ՝ չի կարում, որովհետեւ ինքը չի եղել: Հիմա այդ մարդը եղել է առաջին դեմքը, հելել է, մի հատ ելույթ է ունեցել, ամեն ինչ ավարտված է եղել, որ այդ ելույթը ունեցել է, չէ՞, որ մտածեք, սաղ գտնելու եք…Մարդը հետո դուրս է եկել՝ որպես առաջին դեմք, ներկայացել է, որ սաղ կարգավորեց, մարդիկ ստեղից-էնտեղից կրակում էին, հիմա քննությունը պիտի դա ապացուցի»:

Ըստ նրա, մինչեւ չգտնեն սպանողներին, մյուսների մասին չեն կարող խոսել: Մեր զարմանքին, որ այնպիսի բան եք ասում՝ պարկուճներ են փոխվել, քննությունը ընթացել է՝ գիտենք ում իշխանության ներքո, գոնե դուք, այդ խոհանոցին ծանոթ լինելով, ո՞նց եք նման բաներ ասում՝ Սամվել Բաբայանը պատասխանեց. «Հենց էդ խոհանոցին ծանոթ լինելով եմ ասում` 2-3 օր էլ պետք չի դրան, հավաքեք լցրեք էնտեղ գիտեք ում, իրանք իրանց սաղ գրելու են: Էնպես որ՝ ցանկություն: Մարդիկ իրանք ղեկին նստած՝ ինչ-որ բաներ են արել, իրենք իրենց դատելո՞ւ են: Իհարկե, խոչընդոտել են, իհարկե, չեն ուզել բացահայտել, իհարկե, փամփուշտ էլ են թաքցրել, ամեն ինչ էլ արել են: Հիմա եկել է նոր իշխանություն, որը շահագրգիռ է, բարիկադի էն կողմն է եղել, եկել է էս կողմ, ասում է՝ պետք է բացահայտենք: Ասում եմ՝ ընդունում ենք, բայց բացահայտելու համար էդ մարդիկ բոլորը կառավարության շենքում ով գնացել-եկել է էդ վախտ, հավաքեք լցրեք պադվալ, իրանք իրանց գրելու են, 2 օր էլ պետք չի, սիրտները կանգնելու է: Գրելու են: Չեք անում, բայց ասում եք՝ էս մեկին բռնեցինք, էն մեկին, էս մեկը նռնակը լավ չի շպրտել, բան…Դե լավ, եղա՞վ բա: Պետք չի, հետո էլ ինձ ասում եք՝ խի՞ ես ցիրկ ասում: Մարդը ղեկավարել է ամբողջ կրակոցները, Երանոսյան Լյովան է եղել, հիմա դուք գործից անջատել եք, ասում եք՝ մի նռնակը ճիշտ չի շպրտել, էդ նռնակը չպիտի օգտագործեին, է՞դ է իր արածը, այսինքն, չե՞ք հասկանում ինչ է, թե՞ ինձ եք խոսացնում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930