Մարտ ամսին «Հավատ» հասարակական կազմակերպությունը լսողության խնդիր ունեցող երեխաների մայրիկներին ներկայացրեց ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Առցանց դպրոց ծնողների համար» նախագիծը:
Նախագիծը կշարունակվի մինչև 2019թ.-ի հունիսի 1-ը և կաջակցի ծնողների համար անվճար հարթակի ստեղծմանը՝ տարաբնույթ թեմաների վերաբերյալ համապարփակ տեղեկատվությամբ՝ սկսած իրենց երեխաների լսողական խնդիրների բացահայտումից մինչև ներառական կրթության նրբերանգները:
Հարթակը մասնավորապես օգտակար կլինի լսողության խնդիր ունեցող երեխաների ընտանիքների համար, ովքեր բնակվում են երկրի մարզերում՝ Երևանից դուրս, և ի վիճակի չեն այցելելու մայրաքաղաք՝ մասնագիտական խորհրդատվություն ստանալու նպատակով:
Նախագծի շրջանակներում ակնկալվում է ստեղծել շուրջ 15 տեսանյութ: Դրանք հասանելի կլինեն առցանց կարգով:
Կարդացեք նաև
EU NEIGHBOURS east