«Դավիթ Սանասարյանի հետ կապված տհաճ միջադեպ է, տհաճ իրողություն եւ ուզում եմ փաստել, որ այն, ինչ տեղի է ունենում, խոսում է Նիկոլ Փաշինյանի իշխանության եւ անձամբ Նիկոլ Փաշինյանի ֆիասկոյի մասին»,- այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի ակումբում խոսելով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին երեկ առաջադրված մեղադրանքի մասին, ասաց ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Երեկ Դավիթ Սանասարյանը հայտարարել էր, որ «սա շինծու գործ է»: Եթե այդ հայտարարությունը համապատասխանում է իրականությանը, ուրեմն Էդուարդ Շարմազանովը հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման ընթացքում չկա արդարադատություն եւ դա հաստատում է հենց Նիկոլ Փաշինյանի դաշնակիցն ու իր հետ քայլածը: Եթե գործը շինծու չէ եւ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքը իրականություն է, ապա, ըստ բանախոսի, Նիկոլ Փաշինյանի պնդումները, որ նոր Հայաստանում չկա համակարգային կոռուպցիա՝ բլեֆ է:
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ