Ռուսաստանում տեղի է ունեցել «Փոքրիկ Միս Հայաստան-Ռուսաստան» գեղեցկության մրցույթը. Ռուսաստանի ամենագեղեցիկ փոքրիկ հայուհի է դարձել վեցամյա Յանա Ջանյանը:
«Չեմ կարող ասել, որ այս հաղթանակն ինձ համար անսպասելի էր: Ես շատ էի ջանում, որպեսզի առաջին տեղը զբաղեցնեմ, և ոչ թե երկրորդ կամ երրորդ: Ինձ համար կարևոր էր այս հաղթանակը: Չնայած մեր միջև մրցակցության զգացողություն չկար, մեզնից յուրաքանչյուրը գեղեցիկ է, մենք ընկերացել ենք այս մեկ ամսվա ընթացքում,- ասել է Յանան:- Այժմ իմ ձեռքում ունեմ շլացուցիչ գեղեցկությամբ այս թագը: Դուք հարցնում եք՝ ինչի՞ մասին եմ երազում: Անկեղծ, ես ուզում եմ, որ մարդիկ երջանիկ լինեն, փայլեն երջանկությունից, ինչպես իմ ձեռքի այս թագը»:
Ռուսաստանի ամենագեղեցիկ հայուհու տիտղոսի համար պայքարում էին 14 մասնակից: Հայտնի է, որ Յանայի համար սա առաջին բեմելը չէր. նա հաճախում է մոդելների դպրոց, զբաղվում է պարերով, երաժշտությամբ և դերասանական վարպետությամբ: Առաջիկայում Յանան կնկարահանվի ռուս և արտասահմանցի աստղերի տեսահոլովակներում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ