Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ի՞նչ էր քննարկում Կարաբինան կրթության նախարարի հետ». Էդուարդ Շարմազանովը` վարչապետին

Ապրիլ 19,2019 14:38

ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, «Սպուտնիկ Արմենիա» մամուլի սրահում այսօր կայացած մամուլի ասուլիսում անդրադարձավ նաեւ հոգեւոր անվտանգության հարցերին եւ ավանդական, քրիստոնեական արժեքներին`տրանսգենդեր կնոջ` ԱԺ-ում հայտնվելու համատեքստում: «2018-ի մայիսից իմ անհանգստությունն եմ բարձրաձայնել Հայաստանում պղծության, համասեռամոլության քարոզի հետ կապված, երբ Շուռնուխում համասեռամոլության լկտի քարոզ էր տեղի ունենում: Հայաստանի իշխանությունը եւ կառավարությունը լռեցին, երբ համասեռամոլները հարձակվեցին ոստիկանության բաժանմունքի վրա եւ ապտակեցին ոստիկանին: Փաշինյանը, որը հայտնի էր իր աննպատակ սելֆիներով ու լայվերով, էլի լռեց, երբ կրթության եւ գիտության սուպերնախարարը, որը Փաշինյանի աջ կամ ձախ հենարանն է, ընդունեց հայտնի Կարաբինային, նա էլ ասեց` ես բավարարված եմ հանդիպումից… որեւէ մեկը չասեց`լավ ի՞նչ եք քննարկել, որ բավարարված եք: Էդ Կարաբինան կրթության նախարարի մոտ բարձրագույն կրթությա՞ն խնդիրներն էր քննարկում, մեր երեխաների սեռական դաստիարակությա՞ն խնդիրները, ի՞նչ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը: Նա տարակուսում է, որ ավանդական ընտանիքում ծնված եւ մեծացած, իրեն Առաքելական եկեղեցու հետեւորդ համարող Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չպատասխանեց` ինքը «դե՞մ է է տրանսգենդերությանը, թե՞ կողմ»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Այս ամենի ֆոնին, Էդուարդ Շարմազանովը անհեթեթ է համարում 124 միլիոն տրամադրել`քաղաքացու օր նշելուն: Հիշեցնում է`ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի «սրտաճմլիկ» հայտարարությունները ԱԺ ամբիոնից. «Մեր տատիկ-պապիկները նիսյաներ ունեն, այս կառավարությունը արդյունավետ չի ծախսում: Պարոն Փաշինյան, մեր տատիկ-պապիկները կշտացե՞լ են, որ 124 միլիոնով քաղաքացու օր ես նշում, տոներ է, որ անում ես: Էդ 124 միլիոնը տատիկ-պապիկների նիսյաների փակելու վրա ծախսեիր, ապրիլյան պատերազմի հերոսների ընտանիքներին տայիր, մանկատներին տայիր: Դու էիր լացացնում ԱԺ-ում, երբ պատգամավոր էիր: Էսքան շուտ մոռացա՞ր»:

Էդուարդ Շարմազանովը եզրահանգում է. «Այս մեկ տարին, ստի, կեղծիքի եւ սուտ սպասումների մեկ տարի էր: Փաշինյանը ասում էր 800 մլն դոլարով բյուջեն պետք է լցնենք: Լցվե՞լ է: Ասում էր`գողանում են, լափում են: Ես չեմ ուզում վիճարկել` լափում էին, գողանում էին. Ես այն ժամանակ, հիմա եւ վաղն ասելու եմ`ով պետական բյուջեից, բանակից, հանրությունից, ժողովրդից, մի կոպեկ պետբյուջեից կերել է, օրենքով պետք է դատապարտվի: Հանցագործը կուսակցական պատկանելիություն չունի: Թող լինի դատարանի որոշում`մեռնեմ օրենքին: Մի տարի է Փաշինյանն է, եթե չեն թալանում կամ եթե նախկինում թալանել են`ո՞ւր է էդ չթալանած փողը: Կամ նախկինում թալան չի եղել, կամ էլ`հիմա ոչ պակաս թալան է տեղի ունենում»:

Էդուարդ Շարմազանովը նաեւ դրական առաջընթաց է արձանագրել այս կառավարության գործունեության շրջանում`մեր ծանրամարտիկների եւ ըմբիշների նվաճած մեդալները Եվրոպայի առաջնությունում, նույնիսկ «Իմ քայլի» պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը բրոնզե մեդալակիր դարձավ: Նաեւ հիշեցնում է, որ ՀՀԿ-ի իշխանության ժամանակ Արսեն Ջուլֆալակյանը աշխարհի չեմպիոնի տիտղոս էր նվաճել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Եկեղեցին մեր տունն է says:

    Կարաբինան հանդիպել է Կարաբինամոլի հետ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930