Ռուսաստանի Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկկողմ հանդիպումը Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի շրջանակում տեղի կունենա մայիսի 29-ին Ղազախստանում, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
«ՌԴ-ի և Հայաստանի քաղաքական գործակցությունն աճում է շատ կառուցողական, դինամիկ կերպով: Մեր երկրների առաջնորդներն անցյալ տարի հանդիպել են յոթ անգամ, նրանք մշտական կապ են պահպանում, հեռախոսազրույցներ ունենում: Մայիսի 29-ին տեղի կունենա հանդիպում Ղազախստանում անցկացվող ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի շրջանակում, իսկ հոկտեմբերին 1-ին նմանատիպ միջոցառում կանցկացվի Երևանում, որտեղ նույնպես երկու երկրների առաջնորդները հանդիպելու հնարավորություն կունենան»,- ասել է Մատվիենկոն Հայաստանի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև