Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆելիքս Ցոլակյանը դեմ է «Լուսավոր Հայաստանի» առաջարկին. «Պատժիչն ու հումանիտարն իրար չեն բռնում»

Ապրիլ 19,2019 13:56

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը դեմ չէ, որպեսզի այս նախարարության կազմում գործող հիդրոմետ ծառայությունը տեղափոխվի բնապահպանության նախարարության կազմ: Այս մասին այսօր ասուլիսի ընթացքում ասաց Ցոլակյանը:

Այս նախագիծը բնապահպանության նախարարությանն է: Հիդրոմետ ծառայությունն այս նախարարությանը փոխանցելու նպատակահարմարության մասին Ցոլակյանն ասաց՝ «Հիդրոմետ ծառայությունը, բացի կլիմայի հետ կապված գործառույթներից, ունի հիդրոլոգիական ծառայություն՝ ջրերի հետ կապված, օդի եւ ջրերի աղտոտվածության խնդիր: Դրանք բնապահպանությանն են, մենք դեմ չենք: Բայց այստեղ կա մի բայց՝ ակտիվ ներգործության ծառայության՝ կարկտակայանների, որոնց խնդիրն այսօր լուծված չէ»:

Նախարարը համաձայն չէ «Լուսավոր Հայաստան»-ի առաջարկին՝ ԱԻՆ-ը միավորել ոստիկանության հետ եւ դարձնել նախարարություն: Ցոլակյանը նախ ասաց՝ իր ցանկացած պատասխան սուբյեկտիվ կընկալվի. «Բայց ես կուզեմ պատասխանել՝ ոստիկանությունը պատժիչ ֆունկցիաներ ունի, իր հիմնական դերը դա է, ԱԻՆ-ը՝ մարդասիրական»:

Ցոլակյանն ասաց՝ ԱԻՆ-ը 1992 թվականից պետական միջոցներով տեխնիկական հագեցվածության խնդիր չի լուծել, ինչ էլ ունի, դրա 90 տոկոսը հումանիտար օգնության միջոցով է ստացել. «Միանալու դեպքում այս հումանիտար օգնությունը բացառվում է: Եվ հետո՝ հումանիտար ու պատժիչ գործառույթներն իրար չեն բռնում: Եղել է ժամանակ, որ ոստիկանությունն ավելի հզոր կառույց է եղել՝ գաղութների, վարչությունն է եղել, եւ այլն, հետագայում առանձնացրել են: Հիմա ոստիկանության դերը պետք է կոնկրետացվի, հիմա մի սուպերնախարարություն ստեղծելուն ես դեմ եմ»:

Նախարարն անդրադառնալով աշխատակիցների աշխատավարձերի մասին հարցին՝ վստահեցրեց՝ որոշման նախագիծ է պատրաստում են՝ փրկարար ծառայողների՝ ոչ սպայական կազմի աշխատավարձի բարձրացման մասին: Նախագծով նախատեսվում է շարքային անձնակազմի եւ մինչեւ ենթասպաների աշխատավարձերը բարձրացնել: Այսօր միջին աշխատավարձը 115 հազար դրամ է, սպայական կազմինը` միջինը 230 հազար դրամ: Թե որքան կբարձրանա, նախարարը չասաց, քանի որ նախագիծը դեռ պետք է քննարկվի:

«115 հազար ստացողի համար պատճառաբանում են՝ 1 օր աշխատում է, 3 օր՝տանն է: նախ էդ մեկ օրը 24 ժամ է աշխատում, ու փրկարարի աշխատանքը շատ վտանգավոր աշխատանք է, սա չգնահատված աշխատանք է»,-ասաց նախարարը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930