Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկաբույժ Ռազմիկ Աբրահամյանի գործ. վերաքննիչ դատարանը ապացույցներ պահանջեց

Ապրիլ 19,2019 13:23

Սուսաննա Պատվականյանն ու նրա ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Մարատ Կոստանյանը պաշտոնատար անձանց գործողությունների դեմ բողոքով դիմել էին դատարան, որն այս տարվա մարտի 15-ին որոշում է կայացրել, արձանագրելով, թե կողմի բողոքը բերվել է ժամկետների կետանցմամբ:

Վերաքննիչ քրեական դատարան էր այսօր ներկայացել դատախազը՝ պարոն Սարգսյանը, իսկ նախագահողն էր Լուսինե Աբգարյանը:

Դատավորն ասաց, թե բողոքը լսվելու է միայն ժամկետների հետ կապված, մինչդեռ, այս բողոքն առնչվում է անձնական տվյալների, անձնական կյանքի որոշ դրվագների հետ:

Ի դեպ, Սուսաննա Պատվականյանի խնդրին տասնյակ անգամ անդրադարձել է «Առավոտը», այն կապված էր նրա ծննդաբերելու, ապա իր երեխային «մահացած» համարելու, ապա վաճառքի հետ: Նշվում էր ճանաչված մանկաբույժ Ռազմիկ Աբրահամյանի անունը:

Անցյալ տարվա օգոստոսին Ս. Պատվականյանը նամակով դիմել էր վարչապետին, ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդմամբ: Ըստ բողոքաբեր կողմի, «հաղորդումն ուղարկվել էր գլխավոր դատախազության մինդատական վարույթի օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող դատախազին, որում որոշ փաստեր վերաշարադրվել են բացարձակապես սուտ հռչակումներով, մերժվել է հաղորդմանն ընթացք տալ»:

Aravot.am-ի հետ զրույցի ժամանակ փաստաբանն ասաց, որ անհերքելի փաստերի խեղաթյուրումը կատարվում է հանցագործությունը պարտակելու եւ մեղավորներին քրեական պատասխանատվությունից ազատելու կոնկրետ դիտավորությամբ:

Վերաքննիչ քրեական դատարանը բողոքի ժամկետների հետ կապված ժամանակ տվեց կողմերին, որպեսզի նրանք դատարան ներկայացնեն ծանուցագրերն ու տեղեկություններ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930