Արցախի հերոս, ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանն այսօր «Հայացք» ակումբում իրեն Արցախի քաղաքացիությունից զրկելու հետ կապված ասաց, որ հասարակության հետ հանդիպումներ ունի, փորձում է ճշտել դիրքորոշումը. «Դրանից հետո ստորագրահավաք է լինելու, պարզելու ենք, մենք հնարավորություն ունենք, մասնակցելու ենք, թե չէ»: Նա ասաց, որ հիմնական մրցակիցների մասին խոսելը վաղ է, մի տարի դեռ կա ու կարող է շատ բան փոխվել:
Նա ասաց. «Պատրաստվում եմ օրենքով շարժվեմ: Երբ որ ես 2007-ին մասնակցել եմ ՀՀ-ում ընտրություններին, ես ՀՀ-ում հինգ տարվա կացություն չեմ ունեցել, էդ դեպքում Հայաստանն էլ պետք է ինձ արգելեին: Մենք մի երկիր ենք, դրա համար օրենքը ընտրական մի կիրառեք, բոլորի համար հավասար պահեք: Էսօրվա գործող իշխանությունը 99-ին եկել է Մոսկվայից՝ Բակո Սահակյանին նկատի ունեմ, 2007-ին ո՞նց է դառել Ղարաբաղի նախագահ, 10 տարվա կացությունը կա՞: Ոստիկանությունը գրում է՝ ժամանակ առ ժամանակ եկել-գնացել է: Ես էլ էի էն ժամանակ առ ժամանակ գալիս, գնում, հետո՞»:
Հարցին՝ դա ինչի՞ համար է արվում է, որ խոչընդոտե՞ն մասնակցությունը՝ Բաբայանը պատասխանեց. «Ես մտածում եմ՝ անում են, որովհետեւ գիտեն՝ մասնակցության դեպքում կարող է լուրջ մրցակցություն լինի ու հաջողություն ունենանք»:
Սամվել Բաբայանն ասաց. «Եթե գալիս ենք Ղարաբաղից ստեղ, մասնակցում ենք ընտրություններին, ոչ ոք չի ասում՝ քաղաքացի չես , ապա հարց է ծագում` ինչի՞ այստեղից գնացողին պետք է ասեն՝ դու քաղաքացի չես, վերջ, էդքան մի բան: Ստորագրահավաք կանենք, կներկայացնենք ու կհետեւենք զարգացումներին…Մենակ իր համար Բաբայանը չի փոփոխում: Տվեք հնարավորություն, որ մարդիկ մասնակցեն, պարտվեն: Եթե գիտեք, որ հաղթելու եմ, երկու ոտը դրել եք մի կոշիկի մեջ, որ ի՞նչ: Գնալու ենք, բոլոր բարիերներն անցնելու ենք»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ