Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեդրակ Առուստամյանին հարցրել եմ՝ որքա՞ն ցեմենտ եք «լեվի» ծախել». Հայկ Սարգսյան

Ապրիլ 19,2019 13:09

«ԲՀԿ-ն փորձում է տպավորություն ստեղծել, թե մենք չենք մտածում «Արարատ ցեմենտի» 2000 աշխատակիցների մասին: Եթե այդպես է, մենք չէի՞նք, որ նախորդ ամռանը իրանական ցեմենտի վրա հսկիչ գին սահմանեցինք: Եթե չսահմանեինք, հիմա տեղական արտադրողներն այլեւս չէին լինի»,-ԱԺ-ում այսօր դիմելով ԲՀԿ-ին՝ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:

Ապա նա նշեց, որ օրերս հանդիպել է Գագիկ Ծառուկյանին պատկանող ցեմենտի գործարանի տնօրենների խորհրդի նախագահ Սեդրակ Առուստամյանի հետ եւ նրանից հետաքրքրվել՝ «լեվի» որքա՞ն ցեմենտ են վաճառում տարեկան. «Այսինքն, հարցրեցի, թե մինչեւ մեր իշխանության գալը ինչքա՞ն էր ստվերում վաճառել, այսինքն՝ «լեվի»: Նա ասաց, որ ստվերում չեն վաճառել»:

Այնուհետեւ Հայկ Սարգսյանը հարցադրում արեց. «Այդ դեպքում ինչպե՞ս է ստացվել, որ «Արարատ ցեմենտը», օրինակ, 2016թ.-ին ՀՀ-ում սպառել է 389 000 տոննա ցեմենտ, իսկ մեր իշխանության գալուց հետո՝ 700 հազարից ավելի տոննա: Եվ դա այն դեպքում, երբ շինարարության աճը չորս տոկոս է կազմել: Սա ենթադրում է, որ նախկինում էլ է այդքան սպառվել, բայց ցույց չի տրվել՝ ստվերում է ծախվել, ինչի արդյունքում տեղական ցեմենտի թանկ ինքնարժեք ենք ստանում»:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում այսօր շարունակում են քննարկել «ՀՀ պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որը, հիշեցնենք, Իրանից ներմուծվող ցեմենտի մեկ տոննայի համար սահմանում է պետական տուրք՝ 22 000 դրամի չափով: Սա, ըստ կառավարության, միտված է տեղական ցեմենտ արտադրողների շահերի պաշտպանությանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930