Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի հրապարակում օտարերկրյա գործակալների անունները՝ ըստ Շարմազանովի

Ապրիլ 19,2019 13:05

«Երկրի վարչապետն Իրանում հայտարարում է, որ մեր երկրում կան օտարերկրյա գործակալներ, որոնք զբաղվում են քաղաքական գործունեությամբ: Մեկ ամսից ավելի այդ հայտարարությունը հնչել է, բայց ուժային կառույցները որեւէ գործողություն չեն իրականացրել: Ավելին, ես պահանջել եմ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձից` Նիկոլ Փաշինյանից, հրապարակել օտարերկրյա գործակալների անունները: Փաշինյանը լռում է: Ինքը պարտավոր էր անուններ հրապարակել»,- «Սպուտնիկ Արմենիա» մամուլի սրահում կայացած ասուլիսում հայտարարեց ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը`զարմանալով, որ ՔՀԾ-ն, որ «ում ասես հրավիրում է հարցաքննության», ինչո՞ւ վարչապետին չի կանչում եւ հարցնու՞մ`ովքե՞ր են այդ օտարերկրյա գործակալները:

Էդուարդ Շարմազանովի հետեւությունն այս է. «Կամ վարչապետն է անլուրջ վերաբերվում պետությանը եւ իր պաշտոնին: Կամ էլ`այսօրվա մեր քաղաքական իշխանությունը քաղաքական իմպոտենցիայով է զբաղվում»:

Այլ մանրամասները` տեսանյութում

Էդուարդ Շարմազանովը հիշեցնում է նաեւ օրերս Սասուն Միքայելյանի արած այն հայտարարությունը, որ մենք առաջին գծում ունեք լուրջ խնդիր: Էդուարդ Շարմազանովը սա համարում է խայտառակություն եւ տարակուսում`վարչապետն ասում է, որ օտարերկրյա գործակալներ կան եւ պատկան մարմինները ոչինչ չեն անում, իշխանության պատգամավորը ասում է, որ առաջնագծում խնդիր ունենք. «Էս իշխանությունը իրավունք ունի՞ խոսելու անվտանգությունից, անվտանգության ամրապնդումից»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930