«Մենք ունենք ոչ թե կառավարության ղեկավար, այլ հեղափոխական կոմիտեի առաջնորդ ի դեմս Նիկոլ Փաշինյանի»,- այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի սրահում կայացած ասուլիսում հայտարարեց ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը`ամփոփելով Նիկոլ Փաշինյանի իշխանության գործունեության անցած ընթացքը: Իր հայտարարության բացատրությունն այս է` կառավարությունը փորձում է նախկին կառավարությունների գործունեության վրա`քարը-քարին դնելով, սխալներն ու թերությունները սրբագրելով`առաջ գնալ, իսկ հեղկոմները, ինչպես նախկինում բոլշեւիկյան, ներկայումս արդեն նեոբոլշեւիկյան, ջնջում են նախկինը`փորձելով սկսել ամեն ինչ նորից: Սրա արդյունքում է, որ ըստ բանախոսի, մենք ունեցանք նոր եւ հին Հայաստաններ, քաղաքական մերժողականություն:
Մեկ տարի անց Էդուարդ Շարմազանովը արձանագրում է`մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ սուտ տնտեսական խոստումներով: «Մենք ունենք սուտ քաղաքականություն եւ ֆեյք կառավարություն`ի դեմս Նիկոլ Փաշինյանի»:
Էդուարդ Շարմազանովը հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ ինքն ունի կախարդական փայտիկ, որով լինելու են շալ լուրջ փոփոխություններ եւ թռիչքային զարգացում. «Թռիչքային զարգացում ապահովելու համար, անհրաժեշտ է առնվազն երկնիշ տնտեսական աճ: Ամանորից հետո, նա արդեն շրջանառության մեջ դրեց «տնտեսական հեղափոխություն» տերմինը: Նախ`տնտեսական հեղափոխությունն արդեն բլեֆ է, որովհետեւ տնտեսությունը էվոլյուցիոն համակարգ է: Երկրորդ`ինչպե՞ս կարող է լինել տնտեսական հեղափոխություն եւ թռիչքային զարգացում, եթե, համեմատության մեջ, 2017-ին եղել է 429 միլիարդ դրամի ներդրում, 2018-ին`422, 7 միլիարդով պակաս»:
Այլ մանրամասները`տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ