«Միշտ չէ, որ զանգերն ահազանգեր են եւ միշտ չէ, որ այդ զանգերը կապված են դեպքերի հետ: Դեպքերի առումով դա կազմում է տարեկան 18-20 հազար: Լինում են, երբ հարցնում են եղանակը կամ սխալ հեռախոսահամար են հավաքած լինում եւ այլն»,-այսօր այս մասին ասաց արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Նրա խոսքերով՝ վերջին 6 ամսվա ընթացքում ԱԻՆ-ը սպասարկել է 1 միլիոն հեռախոսազանգ, 1 տարվա ընթացքում` 2 միլիոն զանգ. «Սա թիվ է, որը ծանրաբեռնված աշխատանք է մեր ճգնաժամային կառավարման կենտրոնի համար»:
Ըստ Ցոլակյանի, վերջին 6 ամսում հրդեհի 2300 դեպք է եղել, ամենամեծը Վահագնաձորի անտառին հարակից անտառում բռնկված հրդեհն էր: 6 ամսում քարաթափման 29, փլուզման՝ 43, սողանքների 2 դեպքեր են գրանցվել, կոմունալ կենսապահովման համակարգերի վթարների 13 դեպք է գրանցվել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ