Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն անդրադառնալով փրկարար ծառայության համակարգին, ասաց՝ լուծված է փրկարարի համազգեստի, վառելիքի հարցը. «Փրկարարը ստանում է օրենքով նախատեսված վերջին կաթիլ բենզինը, ինչն առաջ չի եղել»:
Փրկարարների աշխատավարձի մասին էլ նախարարն ասաց՝ կառավարությունը տրամադրել է որոշակի գումար, ինչը հնարավորություն է տվել տարվա ընթացքում 4 անգամ աշխատավարձի չափով պարգեւավճար տալ փրկարարներին:
Նախարարի ներկայացմամբ՝ գլխավոր խնդիրն, որ այսօր կա եւ միշտ եղել է՝ տեխնիկական ապահովվածությունն է. «Ես բազմիցս ասել եմ, որ մենք խնդիրներ ունեք եւ ոչ միայն Երեւանում, այլ նաեւ մյուս քաղաքներում, պրոբլեմներ կարող ենք ունենալ կապված բարձրահարկ շենքերի հետ»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ