Լրահոս
Օրվա լրահոսը

Այնպիսի տպավորություն է, թե պատգամավորներն ավելի շատ ցանկանում են ինքնահաստատվել իրար վրա՝ դիմացինին նվաստացնելով ու կարեւորելով սեփական անձը. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 19,2019 12:21

Ազգային ժողովում քննարկումներն իսկապես թեժ են, բայց ցավոք՝ առանձնապես ոչ բովանդակային։ Այնպիսի տպավորություն է, թե պատգամավորներն ավելի շատ ցանկանում են ինքնահաստատվել իրար վրա՝ դիմացինին նվաստացնելով ու կարեւորելով սեփական անձը։ Իսկ ամենացավալին այն է, որ փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե խորհրդարանը բաղկացած է երկու տիպի պատգամավորներից՝ «միայն դատարկ խոսողներից» եւ «գործ անողներից»։ «Գործ անողներն» էլ, հասկանալի է, նրանք են, ովքեր խոշոր բիզնեսներ ունեն, աշխատատեղեր են ստեղծել եւ այլն։ Ու նրանց հասցեին ցանկացած թթու խոսք անմիջապես կոշտ հակազդեցության է արժանանում՝ իբր «դու պարոն այսինչյանի արածի մի տոկոսի չափ արած կա՞ս, որ խոսում ես» (կոնկրետ ազգանուններ չենք նշում, որովհետեւ սա ընդհանուր միտում է)։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե այդ մարդիկ իրավացի են. դե իրենք կոնկրետ գործեր են արել՝ կուտակած միլիոններով հազարավոր աղքատների օգնել են, աշխատատեղեր են ստեղծել (կարծես թե դա արել են միայն մարդկանց աշխատանքով ապահովելու համար, եւ ոչ թե շահույթ ստանալու նպատակով), հազարավոր գյուղացիների «օգնել են» իրացնել իրենց աճեցրած բերքը, եւ այլն։ Բայց սա՝ միայն առաջին հայացքից։ Իրականում այդ մեծահարուստները, որպես կանոն, իրենց միլիոնները կուտակել են կասկածելի մեխանիզմներով՝ առավելապես հենց այն շարքային քաղաքացիների հաշվին, որոնց մի մասին այսօր «մեծահոգաբար» օգնում են։ Ընդ որում՝ օգնում են ոչ թե մարդասիրությունից ելնելով, այլ որովհետեւ Հայաստանում անհնար էր մուլտիմիլիոնատեր դառնալ առանց քաղաքական խաղերի մեջ ներքաշվելու, իսկ քաղաքականության մեջ լինելը ենթադրում է նաեւ լուրջ միջոցներ ծախսել հանուն վարկանիշի։ Հասկանալի է, որ եթե ժամանակին Հայաստանում կոռուպցիոն սխեմաներ չգործեին, այսօր կունենայինք ոչ թե 40-50, այլ առավելագույնը 3-4 մուլտիմիլիոնատերեր (գուցե ընդհանրապես չունենայինք), աղքատությունն էլ համապատասխանաբար կյիներ ոչ թե 30 տոկոս, այլ 10-12։ Պարզ ասած՝ չի կարելի կոռուպցիոն սխեմաներով կուտակած միլիոններով բիզնեսներ հիմնել, աշխատակիցներին վճարել այնքան, որ կոշիկի փող չունենան, հետո տարեկան մի քանի հոգու մի-մի զույգ կոշիկ նվիրել ու այդ նույն փողերով հիմնված լրատվամիջոցներով դա ներկայացնել որպես չտեսնված- չլսված բարեգործություն։

Չի կարելի հանուն սեփական բիզնեսի հազարավոր մարդկանց դարձնել գործազուրկ, հարկեր թաքցնել այն նույն բյուջեից, որի հաշվին պիտի թոշակներ ու նպաստներ վճարվեն, հետո սովի մատնված այդ նույն խավի մի չնչին հատվածին ձրի լավաշ բաժանել ու համարել, որ «գործ ես անում»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930