«Դելոս Միջազգայինի» A&R Արտիստների և երգացանկի հարցերով տնօրեն, երկրագնդով մեկ ճանապարհորդող դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը Հայաստանում երկար ժամանակ մնալուց հետո, վերջերս վերադարձել է Սան Ֆրանցիսկոյի իր տուն, որտեղ նրան հաճելի անակնկալի են բերել Կալիֆոռնիայի քաղաքական գործիչներից ստացված շնորհավորական բազմաթիվ նամակներ՝ 2019թ.-ին Գրեմմի մրցանակաբաշխությանը «Լավագույն օպերային ձայնագրություն» անվանակարգում առաջադրված լինելու առթիվ: Օրբելյանն ու աուդիո ինժեներ Վիլիուս Կերասը գնահատանքի են արժանացել՝ հրաշալի բարիտոն լուսահոգի Դմիտրի Խվորոստովսկու մասնակցությամբ ձայնագրված Վերդիի «Ռիգոլետտո»-ի համար:
Օրբելյանը շնորհավորական ուղերձներ է ստացել Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետ Լոնդոն Բրիդից, Ներկայացուցիչների պալատի մեծամասնության ղեկավար Նենսի Փելոսիից՝ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անունից, և Կալիֆոռնիայի Նահանգային ժողովի անդամներ Ֆիլիպ Թինգից ու Դեյվիդ Չիուից՝ այն մարմնի անունից, որտեղ նրանք ծառայում են:
Բրիդը գովասանքի հետևյալ խոսքերն է հղել Օրբելյանին. «Ձեր բացառիկ ավանդը երաժշտական արվեստում ոգեշնչման աղբյուր է շատերի համար և հանդիսանում է Սան Ֆրանցիսկոյի յուրահատուկ ու ծաղկող արվեստի և մշակութային լանդշաֆտի հարստացման անբաժան մասը»:
Կարդացեք նաև
Սոնա ՀԱՄԱԼՅԱՆ