«Մաքրելու ենք»: Այս նախադասությունը Երևանի ներկա քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական քարոզարշավի ժամանակ նախատեսվող «քայլերթի» երկրորդ քայլն էր, որ հաջորդում էր «Հաղթելու ենք, ձեզ հետ միասին» և նախորդում «Կառուցելու ենք», «Բարեկարգելու ենք», «Վերականգնելու ենք», «Կանաչապատելու ենք» և «Փոխելու ենք» կարգախոսներին:
https://www.facebook.com/khazhakyan/videos/1522211204579335/
Այն, որ առաջինն ստացվեց Հայկ Մարությանի մոտ, տեսնում ենք, բայց մնացած խոստումները՝ չիք, ինչը կասկածի տակ է դնում առաջին կետի իսկությունը, որովհետև, եթե մյուս վեց կետերը չեն իրականանալու, ուրեմն առաջին կետը պետք է խմբագրել՝ «Եկա, տեսա, հաղթեցի»: Եվ սա թող ոչ մեկի համար հակահեղափոխականություն, «տարոնականություն» կամ «սևություն» չընկալվի, որովհետև վերոհիշյալ իրար հաջորդող վեց կետերից ոչ մեկին չհասած քաղաքացին չի կարող առաջինի տերը լինել, անհնար է: Այսքան ժամանակ քաղաքապետարանը ո՛չ կառուցել է, ո՛չ բարեկարգել, ո՛չ վերականգնել, ո՛չ փոխել, իսկ կանաչապատման ժամանակը դեռ չի եկել: Եվ որպեսզի այս ամենը չհամարվի զուտ մեղադրանք, Հայկ Մարությանի «վկաներին» առաջարկում եմ մոտիկից նայել վերջինիս ղեկավարության ընթացքում փլուզված՝ Արամի 23 հասցեում մասամբ և նախկին լուսավորության՝ հիմնովին քանդված շենքերին ու վերանայել «Կառուցելու ենք» կետը՝ «Ուզենք՝ կկառուցենք»: Դրանից հետո բոլորին կխնդրեի ինձ ցույց տալ վերջին մեկ տարվա ընթացքում հիմնովին բարեկարգված որևէ այգի կամ շինություն, չի՛ եղել նման բան, ժամանակ մի՛ վատնեք: Մարությանը քաղաքապետ է դարձել անցած տարվա աշնանը, իսկ հիմա դեռ կանաչապատելու ժամանակը չէ, հետևաբար շրջանցենք այդ մեկը, բայց աչքի առաջ ունենալով մյուսները. հավատացնում եմ, մեկ ամսից «հետ ենք գալու» և արձանագրելու ոչինչ չարվածը՝ դարձնելով «Հնձելու ենք»: Իսկ դրանից հետո շատ կերազեի տեսնել փոխված տրանսպորտը, որը քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի գլխավոր խոստումներից մեկն էր, կցանկանայի տեսնել քաղաքում վազվզել պատրաստվող քաղաքապետի՝ հասարակական տրանսպորտի բարելավմանն ուղղված գեթ մեկ քայլ, գործով, շոշափելի, թղթերից ու մամլո ասուլիսներից դուրս: Կրկին ձեռնունայն ենք մնալու:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ «Իրատես» թերթի այսօրվա համարում: