Ապրիլի 14-ին, ժամը 22.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Երևան քաղաքի 5 բնակիչ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, իրենց բնակարանում թունավորվել են խոհանոցի գազօջախից գազի արտահոսքի հետևանքով:
Նշանակվել են փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն