Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքացու օրը» կնշվի 124 միլիոն դրամ արժեցող միջոցառումներով

Ապրիլ 18,2019 18:45

Այսօր կառավարության նիստին որոշվեց՝ կառավարության պահուստային ֆոնդից 124 միլիոն 146 հազար դրամ հատկացնել «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումներ համար:

Ըստ «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքի, ամեն ապրիլի վերջին շաբաթ օրը, ինչպես կառավարությունն է որոշել, նշվելու է  որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր: Այս տարի այն նշվելու է ապրիլի 27-ին:

Այս օրվա համար հատկացվող գումարն, ըստ որոշման նախագծի, կառավարության պահուստային հատկացվելու է վարչապետի աշխատակազմին՝  «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների պատշաճ իրականացումը Հայաստանի բոլոր մարզերում եւ Երեւան քաղաքում իրականացնելու համար:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930