ԱԺ պատգամավորների այսօրվա փակ՝ գաղտնի քվեարկությամբ Գարեգին Բաղրամյանն ընտրվեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում: ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը քիչ առաջ հայտարարեց, որ քվեարկությանը մասնակցել է 106 պատգամավոր, «անվավեր» է ճանաչվել 1 քվեաթերթիկ:
Գարեգին Բաղրամյանի թեկնածության օգտին «կողմ» է քվեարկել 85, իսկ «դեմ»՝ 20 պատգամավոր:
Հիշեցնենք, որ ՀԾԿՀ-ի նախագահի պաշտոնում Գարեգին Բաղրամյանի թեկնածությունն առաջադրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Բաղրամյանը նախկինում 15 տարի տարբեր պաշտոններ է զբաղեցրել հանձնաժողովում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ