Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում երկար տարիներ գործել է ջրային մաֆիա». 2 մլրդ դրամի չարաշահումներ են բացահայտվել

Ապրիլ 18,2019 18:00

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն ասաց՝ Արմավիր եւ Էջմիածին ջրօգտագործողների միություներում 2 միլիարդ դրամի չափով չարաշահումներ է հայտնաբերել: Գումարը ենթակա է վերադարձման:

Սանասարյանի փոխանցմամբ՝ ՊՎԾ-ն տարբեր գյուղերում մեծ չափերի թաքնված հողեր է հայտնաբերել, եւ ջրի կորուստները նորմայից ավելի են եղել. «Չհիմնավորված դեբիտորական պարտքեր են եղել: Այսինքն՝ չեն մատակարարել, բայց պարտքեր են կուտակել՝ եկել են ընտրությունների ժամանակ պարտքերը փչվել են: Մեծ հզորության շարժիչների փոխարեն՝ մուտքագրվել է փոքր հզորությանը, այսինքն՝ ցույց են տվել քիչ ջուր են հանել, բայց իրականում, մենք դեպքեր ունենք, թե այդ հզորության շարժիչներն ինչ քանակի ջուր են մղել»:

ՊՎԾ-ի ուսումնասիրությունը վերաբերում է 2014-2018 թվականներին:

Սանասարյանն ասաց, որ ոստիկանությունում այս մասին գործ է հարուցված եւ հույս հայտնեց ոստիկանության գործին կպնի իրենց գործը: Այս երեւույթն, ըստ Սանասարյանի համատարած է:

Սանասարյանի խոսքով՝ «Հայաստանում կարեւոր ռեսուրսների ոլորտում երկար տարիներ գործել է ջրային մաֆիա»:

Արդյոք նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը կապ ունի այս երեւույթի հետ, քանի որ նրա ընտանիքը գյուղատնտեսական հողեր ունի, Սանասարյանն անուններ չտվեց:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930