Կառավարությունն այսօրվա նիստում սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչից մինչեւ 2019 թվականի ձմեռային զորակոչը տարկետում տվեց 13 ֆուտբոլիստի, ինչի համար հիմք հանդիսացավ այն, որ 2019 թվականի ամռանը Հայաստանում անցկացվելու է ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլը, որին որպես կազմակերպիչ երկիր մասնակցելու է նաեւ այդ տարիքային խմբի Հայաստանի հավաքականը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ