Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Սանասարյան. «Փորձում են ստեղծել իրավիճակ, որ դուրս գամ վարչապետի դեմ»

Ապրիլ 18,2019 17:14

«Ես հարցաքննվել եմ, ասել եմ՝ ինչ ինձ հայտնի է»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը: Նրա խոսքերով՝ որոշ շրջանակներ փորձում են իր բարի համբավի վրա բիծ քաշեն:

Բայց, Սանասարյանի խոսքերով՝ ինչ նախաքննական մարմին էլ լինի, ինչ ցուցմունք տվող ուզում է լինի, չեն կարող իր համբավի վրա խազ քաշեն:

Սանասարյանն ասաց, որ վիճարկելու է գործը:

Սանասարյանի նկատմամբ, ըստ մամուլի խափանման միջոց է կիրառվել՝ ստորագրությամբ չհեռանալը: Իր՝ որպես կասկածյալ հեմոդիալիզի գործով ներգրավված լինելու կարգավիճակի մասին հարցին ի պատասխան, Սանասարյանն ասաց՝ դիմեք ԱԱԾ-ին:

Այս գործով ՊՎԾ-ի պաշտոնյա Ադյանը կալանավորվել է՝ պաշտոնական դիրքը չարաշահելու համար:

Արդյոք կալանավորված Ադյանն իր դեմ ցուցմունք է տվել, հարցին ի պատասխան էլ՝ Սանասարյանն ասաց, որ չգիտի, բայց որեւէ մեկը, որեւիցե կառույց չի կարող իրեն որեւիցե կոռուպցիոն երեւույթի հետ կապել, որովհետեւ ինքը սկզբունքորեն չի կապվում դրա հետ:

Կարծիքներ են շրջանառվում, որ ԱԱԾ-ն է իր դեմ աշխատում, արդյոք այդպես է՝ Aravot.am-ի հարցին, Սանասարյանը պատասխանեց՝ չգիտեմ: Թե ում է խանգարում, Սանասարյանն ասաց. «Ես չեմ կարող ասել, բայց հասկանում եմ՝ տարբեր շրջանակների կողմից արծարծվող թեմաներից: Այսինքն՝ փորձ են անում ստեղծել մի իրավիճակ, որից էմոցիոնալ շարժվելով՝ ես պետք է դուրս գամ երկրի վարչապետի դեմ: Նման բան չի կարող լինել, ես վստահում եմ երկրի վարչապետին, դրա համար եմ այստեղ»: Սանասարյանը նաեւ բացառեց, որ երկրի վարչապետը կոնկրետ իր նկատմամբ քաղաքական հետապնդման ինչ-որ պատվեր կարող է տալ. «Ես այս պահին նման բան բացառում եմ»:

Մեր հարցին՝ արդյոք ԱԱԾ-ում ՊՎԾ-ն ստուգումներ է իրականացրել, Սանասարյանը պատասխանեց՝ չեմ կարող հիմա դրա մասին ասել, բայց ցանկացած վայրկյանին Պետական վերահսկողական ծառայությունը կարող է ներկայություն ապահովի: Սանասարյանի վստահեցմամբ՝ շատերը չեն ցանկանա, որ այդ պաշտոնյան սկզբունքային մարդ լինի, անբիծ լինի, երբեւիցե, որեւիցե գործարքների մեջ չմտած մարդ լինի: Բայց դա իրենց գործն է, ես չեմ ուզում իմ կասկածների մասին հնչեցնել: Երբ կտեսնեմ, որ սա համակարգային բնույթ ունի, ես դրան ակնհայտ կպատասխանեմ»:

Սանասարյանը հեմոդիալիզի գնման մրցույթին անդրադառնալով, վստահեցրեց՝ ակնհայտ է, որ գնումների մասին օրենքը կոպտորեն խախտել են: Նշենք, որ այս բացահայտումից հետո ՊՎԾ պաշտոնյաների դեմ քրեական գործ հարուցվեց: Մանրամասները՝ տեսանյութում

Սանասարյանը տեղեկացրեց, որ խոսել է վարչապետի հետ, Նիկոլ Փաշինյանը չի խառնվում նախաքննությանը, հետեւում է իրադարձություններին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930