Ռոդես քաղաքում մեկնարկել է շախմատի վետերանների աշխարհի թիմային առաջնությունը: Մասնակցում է 26 հավաքական, որոնց մեջ է նաեւ Հայաստանի ընտրանին: Մեր երկիրը ներկայացնում են գրոսմայստերներ Ռաֆայել Վահանյանը, Արտաշես Մինասյանը, Կարեն Մովսիսյանը եւ Արշակ Պետրոսյանը:
Պայքարն ընթանում է տարիքային երկու խմբում՝ 50+ եւ 65+: Հայաստանը հանդես է գալիս կրտսեր վետերանների խմբում: Առաջին տուրում մեր հավաքականը 4:0 հաշվով հաղթել է Իռլանդիա-1 թիմին, երկրորդում Ավստրիային՝ 3,5:0,5 և այսօր խաղում է Իսրայելի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ