Կոտայքի մարզի Արամուս գյուղի Վլադիկ Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցում դասապրոցեսը դեռ լիարժեք չի վերականգնվել։
Աշակերտների մեծ մասը ավելի քան 10 օր է չի հաճախում դպրոց։ Ծնողները նշում են, որ դեմ են, որ նորանշանակ դպրոցի տնօրեն Նոնա Պողոսյանը պաշտոնավարի։
Դպրոցի տնօրենի ընտրությունների 2 փուլերի արդյունքում թեկնածուներ՝ նախկին փոխտնօրեն Անդրեյ Փիլիպոսյանը և Աբովյանի 10-րդ դպրոցի տարրական դասարանների նախկին դասվար Նոնա Պողոսյանը հավաքել էին 4-ական ձայն, իսկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տնօրեն նշանակել էր Նոնա Պողոսյանին, ինչին համաձայն չեն թե՛ ծնողների, թե՛ աշակերտների մեծ մասը։
Մի մասը կողմ է, որ տնօրեն նշանակվի Անդրեյ Փիլիպոսյանը։
Կարդացեք նաև
Նորանշանակ տնօրեն Նոնա Պողոսյանը հանդիպում է աշակերտների ծնողների հետ, սակայն այդ հանդիպումներն արդյունք չեն տալիս։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: