«Պատասխանելով խորհրդարանական ընդդիմության բարձրաձայնած՝ խորհրդարանական վերահսկողության ամրապնդմանն ուղղված հարցադրումներին՝ հայտնում եմ, որ շուտով ես եւ «Իմ քայլի» մի շարք այլ պատգամավորներ հանդես ենք գալու սահմանադրական փոփոխություններ կատարելու գործընթաց նախաձեռնելու առաջարկությամբ, որի նպատակն է լինելու նաեւ կառավարությանը եւ վարչապետին ենթակա մարմիններին ԱԺ հերթական նիստերին պատգամավորների հարցերին պատասխանելու հրավերը»,-ԱԺ նիստում այսօր հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մակունցը:
Նրա խոսքով. «Այն, ինչ վերջին շրջանում բնութագրվել է անհնար, իրականությանը չի համապատասխանում: Կարեւորելով ՊԵԿ-ի, ԱԱԾ-ի եւ Ոստիկանության հանրային հաշվետվողականությունը՝ մենք ինքներս են նախաձեռնելու նրանց ԱԺ հրավիրելու համար անհրաժեշտ փոփոխություններ ձեռնարկումը»:
Հաշվի առնելով վերջին օրերին ԱԺ-ում բավականին զգայական ելույթները՝ Լիլիթ Մակունցը բոլոր գործընկերներին նաեւ կոչ արեց գալ կառուցողական դաշտ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ