ԱԺ այսօրվա նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջադրած թեկնածու Գարեգին Բաղրամյանին հետեւյալ հարցադրումն ուղղեց. «Ձեր կենսագրությունից հայտնի է, որ 15 տարի աշխատել եք հանձնաժողովում: Դուք Արթուր Վանեցյանի քենակալն (քենու ամուսինը) եք: Ձեզ առաջադրելու փաստում, ձեր գնահատմամբ, որքա՞ն տոկոսով են դեր խաղացել մասնագիտական գիտելիքները եւ որքան տոկոսով՝ բարեկամական կապերը»:
Գարեգին Բաղրամյանը պատասխանեց. «Ինչպես նշեցինք, երկար տարիներ աշխատել եմ հանձնաժողովում եւ համոզված եմ, որ ավելի շատ փորձս է դեր խաղացել վարչապետի մոտ, քան բարեկամական կապը»:
Գեւորգ Գորգիսյանը շարունակեց. «Ձեր աշխատած տարիներին հանձնաժողովը հակապետական եւ հակաժողովրդական որոշումներ է կայացրել՝ պաշտպանելով ոչ թե ժողովրդի շահը, այլ առանձին ընկերությունների: Այսինքն, ձեր գնահատմամբ, գիտելիքները 60%-ով են դեր ունեցել, իսկ բարեկամական կապերը՝ 40 տոկոսո՞վ»: Թեկնածուն պատասխանեց. «Ես համոզված եմ, որ բարեկամական կապը որեւէ կապ չի ունեցել վարչապետի որոշման հետ»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ