Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանը կառավարությունում է

Ապրիլ 18,2019 15:38

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կառավարությունում էր։ Թե ում հետ էր հանդիպում, պարզ չէ։

Նշենք, որ նման բան շատ հազվադեպ է լինում։ Հավանաբար Ծառուկյանը կառավարություն է եկել «Արարատցեմենտ»-ի հարցով։ Նա դժգոհ է հարկային փոփոխությունից, ըստ որի միայն իրանական ցեմենտի վրա են պետտուրք սահմանում։ Մինչդեռ Ծառուկյանը, որի ընտանիքին է պատկանում գործարանը, հավաստիացնում է, որ ներկրված կլինկեր նյութի համար էլ պետք է պետտուրք սահմանել, որպեսզի տեղական ապրանքը մրցունակ լինի։

Ծառուկյանի հետ հանդիպումը շատ կարճ տևեց, մոտ 20 րոպե։ Երբ նա դուրս էր գալիս կառավարության շենքից, անտրամադիր տեսք ուներ։

Լրագրողների հարցերին հրաժարվեց պատասխանել։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Հ. Գ. Վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ավելի ուշ ԶԼՄ-ներին հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանի եւ Գագիկ Ծառուկյանի հանդիպման ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ. «Խորհրդարան-կառավարություն համագործակցության, ներդրումային միջավայրի եւ «Արարատցեմենտի»-ն վերաբերող հարցեր»,

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930