Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանը 19 կետով բարելավել է դիրքերը մամուլի ազատության ինդեքսում. «Լրագրողներ առանց սահմանների»

Ապրիլ 18,2019 14:49

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատությունն աշխարհում 2019» ինդեքսը, որում Հայաստանը 19 նիշով բարելավել է դիրքերը՝ 180 երկրների շարքում զբաղեցնելով 61-րդ հորիզոնականը:

Հայաստանից մեկ հորիզոնական բարձր՝ 60-րդ տեղում է գտնվում Վրաստանը, որը նախորդ տարվա համեմատ բարելավել է իր դիրքերը մեկ հորիզոնականով: Տարածաշրջանի մյուս երկրները մամուլի ազատության տեսանկյունից առավել հետ են: Այսպես, Թուրքիան, ինչպես նախորդ տարվա ինդեքսում, այս տարի էլ  գտնվում է աղյուսակի 157-րդ հորիզոնականում, Ադրբեջանը՝ 166 (-3), Իրանը՝ 170 (-6): Ռուսաստանը նույնպես մամուլի ազատության տեսանկյունից հետընթաց է գրանցել՝ զբաղեցնելով 149-րդ հորիզոնականը (-1):

Մամուլի ազատության տեսանկյունից առաջատար երկրներն են Նորվեգիան, Ֆինլանդիան, Շվեդիան, հետնապահներն են՝ Թուրքմենստանը, Հյուսիսային Կորեան և Էրիթրեան:

Զեկույցի՝ Հայաստանին վերաբերող հատվածում կարևորվում է «թավշյա հեղափոխության» դերակատարությունը նոր մեդիայի զարգացման գործում: Նշվում է, որ Հայաստանում «մեդիա լանդշաֆտը բազմազան է, բայց բևեռացված է, և հիմնական հեռուստաալիքների խմբագրական քաղաքականությունները համընկնում են դրանց սեփականատերերի շահերին»:

«Այլ կերպ ասած, լրագրողական անկախությունը և սեփականատերերի թափանցիկությունը շարունակում է մնալ խոշոր մարտահրավեր»,- ասվում է զեկույցում:

Զեկույցի հեղինակները խորհուրդ են տալիս Հայաստանի նոր իշխանություններին վերականգնել թվային մեդիայի անցման ճանապարհին կորցրած հնարավորությունները, ինչը զգալիորեն սահմանափակել է մարզային հեռուստաալիքների թիվը: Բացի այդ, կառավարությանը խորհուրդ է տրվում «զերծ մնալ «կեղծ լուրերին» դիմակայելու փորձերում ավելորդություններից»: Իրավապաշտպանների մտահոգությունն է առաջացրել նաև սոցիալական ցանցերի օգտատերերի  նկատմամբ անվտանգության ծառայությունների ուշադրությունը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930