Ապրիլի 17-ին՝ ժամը 13:45-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, զննության են ենթարկել կալանավորված անձ Մ. Ն.-ի անվամբ քաղաքացի Կ. Ջ.-ի կողմից բերված հանձնուքը: Զննության արդյունքում 0,5 կգ շոկոլադե կոնֆետների միջից հայտնաբերվել և առգրավվել է 11 հատ կոնֆետ, որոնցից 5-ի մեջ եղել է մուգ շագանակագույն, կոշտ զանգված՝ ընդհանուրը 78,14 գրամ քաշով, իսկ մյուս 6-ում՝ սպիտակ, կոշտ զանգված՝ ընդհանուրը 86,38 գրամ քաշով:
Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության
Կարդացեք նաև
հանրային կապերի բաժին