Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը գազաբենզալցակայաններում ՀԴՄ կտրոն չտվողների մասին. «Գործ հարուցեք, տարեք՝ նստացրեք»

Ապրիլ 18,2019 14:10

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով ահազանգերին, թե գազալցակայաններն ու բենզալցակայանները ՀԴՄ կտրոն չեն տալիս, դիմեց ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանին, ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին, Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին՝ հարցնելով՝ ինչու՞ չեն լուծում հարցը:

«Ինձ ամեն օր ասում են, որ չեն տալիս կտրոն, ուղղակի ցուցադրաբար չեն տալիս: Ընդ որում, ասում եմ՝ այդ բոլոր գազալցակայանների ու բենզալցակայանների հետևում կանգնած են կոնկրետ մարդիկ: Պարոն Օսիպյան, պարոն Վանեցյան, ինչո՞ւ չեք այդ հարցը լուծում, ինչքա՞ն պիտի էս հարցը մնա: Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարն էստեղ չի՞: Պաշտոնապես ասում են, որ չեն տալիս կտրոն, ինչի՞ չեք լուծում այդ հարցը»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը:

Արթուր Մանուկյանն ասաց, որ ՊԵԿ աշխատակիցները չեն կարող ամեն վայրկյան հսկել գազալցակայանների աշխատանքը, քանի որ այդքան ռեսուրս չունեն, Փաշինյանն էլ հրահանգեց տուգանել, եթե կտրոն չեն տալիս, իսկ եթե շարունակում են կտրոն չտալ, քրեական գործ հարուցել:

«Մեկ գազալցակայանին օրը քանի՞ անգամ կարող եք տուգանել կտրոն չտալու համար, սահմանափակում կա՞»,- հետաքրքրվեց վարչապետը: Իմանալով, որ սահմանափակում չկա, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Դե գնացեք, մի գազալցակայանին օրական հազար անգամ տուգանեք, ի՞նչ խնդիր կա: Նույնն էլ բենզալցակայանին: Արդյունքում քրեական գործ հարուցեք, տարեք նստացրեք էդ մարդկանց, էս ի՞նչ ձև ա»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930