Մամուլում հրապարակումներ եղան, որ Դավիթ Սանասարյանին փոխարինող են փնտրում ու արդեն գտել են: Խոսքը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի մասին է:
Հիշեցնենք, որ ՊՎԾ աշխատակիցներին վերաբերող քրեական գործով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ներգրավվել է որպես կասկածյալ։
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Ուլիխանյանն ասաց. «Ինձ որեւէ պաշտոն չի առաջարկվել: Ես դրա մասին այսօր իմացել եմ ԶԼՄ-ներից»:
Հարցին՝ Դավիթ Սանասարյանի հետ կապված տեղեկություններն ինչպե՞ս եք մեկնաբանում՝ նա պատասխանեց, որ իր տեղեկությունները այնքան են, որքան մամուլում կան, այլ տեղեկությունների չի տիրապետում:
Կարդացեք նաև
Հարցին՝ առաջարկ ստանալու դեպքում կընդունե՞ք եւ կփոխարինե՞ք Սանասարյանին ՊՎԾ պետի պաշտոնում՝ Ուլիխանյանը պատասխանեց. «Այս պահին դրա վերաբերյալ չեմ ուզում խոսել»:
Հարցին՝ չե՞ք փորձել շփվել Դավիթ Սանասարյանի հետ, ի վերջո դա եղել է այն ժամանակահատվածում, երբ դուք պաշտոնավարել եք այդ կառույցում՝ Ուլիխանյանը հակադարձեց, թե որտեղի՞ց գիտեք դա, դա պետք է դեռ պարզվի. «Ես անպայման այդ ուղղությամբ կհետաքրքրվեմ»:
Ուլիխանյանը հորդորեց, որ երբ որեւէ մեկը ներգրավվում է որպես կասկածյալ՝ նրան հանիրավի մեղադրյալ չսարքեն: Մանրամասները՝ տեսանյութում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ