Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչեւ հուլիսի 1-ը ռուսական կողմին կներկայացվի սահմանին գազի գնագոյացման համաձայնագիրը». Գ. Բաղրամյան

Ապրիլ 18,2019 13:46

«Ռուսաստանի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ մինչեւ հուլիսի մեկը կներկայացվի սահմանին բնական գազի գնի ձեւավորման մասին համաձայնագիրր»,-ԱԺ այսօրվա նիստում հայտարարեց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջադրած թեկնածու Գարեգին Բաղրամյանը՝ անդրադառնալով  հարցին, թե ռուսական գազի մատակարարման շուրջ բանակցություններն ինչ փուլում են:

Հիշեցնենք, որ ըստ պայմանավորվածության՝ սահմանին թանկացած գազն այս տարում սպառողների համար չի թանկանա:

«Համաձայնագրում կամրագրվեն գնագոյացման մոտեցումները՝ հնգամյա ժամանակահատվածի համար: Որոշակի կանխատեսելիություն կունենանք այն մասին, թե սահմանին ռուսական գազի գինն ինչպես է փոխվելու առաջիկա հինգ տարում»,-տեղեկացրեց Գարեգին Բաղրամյանը: Նաեւ նշեց, որ «Գազպրոմ Արմենիա»-ին ՀՀ կառավարությունը որոշակի առաջարկներ է ներկայացրել՝ հնգամյա ժամկետով:

Գարեգին Բաղրամյանը նաեւ հայտնեց, որ ԵՏՄ-ի շրջանակում նախատեսվում է 2020թ.-ին հինգ անդամ-երկրների էներգահամակարգերը միավորել եւ էլեկտրաէներգիայի առեւտրի մեկ էլեկտրոնային հարթակ ստեղծել. «Դա հնարավորություն կտա ավելի էժան էլեկտրաէներգիա ներկրել, ՀՀ-ն էլ հնարավորություն կունենա ավելի մեծ ծավալով էլեկտրաէներգիա արտահանել»: Ըստ Գարեգին Բաղրամյանի՝ 2025թ.-ին կձեւավորվի նաեւ ԵՏՄ գազի ընդհանուր շուկան. «Գազի փոխադրման սակագների առնչությամբ դեռեւս կան վեճեր՝ անդամ երկրների միջեւ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930