Լրահոս
Օրվա լրահոսը

«Կալանավորներին երկարաժամկետ՝ եռօրյա տեսակցություն կթույլատրվի». փոխնախարար

Ապրիլ 18,2019 13:38

ԱԺ-ն այսօր քննարկում է «Քրեակատարողական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանը հայտարարեց, որ օրենսդրական փաթեթը մշակվել է նախարարության եւ ՄԻՊ գրասենյակի ջանքերով՝ ՔԿՀ-ներում տեւական ուսումնասիրությունների արդյունքում: Ըստ նախագծի՝ դատապարտյալին մեկ այլ՝ նույն տեսակի քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու համար այսուհետեւ հաշվի կառվի նաեւ մերձավոր ազգականների հետ շփումների առկայությունը. դա կլինի չափանիշ՝ ՔԿՀ-ի ընտրության համար:

Ըստ փոխնախարարի՝ կալանավորներին երկար ժամանակով՝ եռօրյա տեսակցություն կթույլատրվի, ինչի բացակայությունը երկար տարիներ քննադատվել է. «Նախկինում կալանավորվածները, ի տարբերություն դատապարտվածների, նման հնարավորություն չունեին: Վերացնում է նաեւ այն սահմանափակումը, համաձայն որի՝ կարճատեւ մեկնումի հնարավորություն չունի այն դատապարտյալը, որը ծանր հանցագործության համար է մեղադրվել»:

Այս նախագծով, ինչպես Արտակ Ասատրյանը նշեց, կալանավորված անձինք եւս կկարողանան նույնականացման քարտ ստանալ, ինչպես դատապարտվածները. «Նախագծով վերացվում է նաեւ այն սահմանափակումը, համաձայն որի՝ ցմահ ազատազրկված եւ որոշակի ժամանակահատվածով դատապարտված անձինք համատեղ չեն կարող պահվել»:

Հավելենք, որ նախագիծն ԱԺ-ում դեռ պետք է քվեարկվի եւ անցնի առաջին ընթերցում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930