Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք խորհրդարան ենք եկել իրար հետ «Ելք» դաշինքով». Մարուքյան

Ապրիլ 18,2019 12:53

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասել էր, որ ԲՀԿ-ին «Իմ քայլը» խմբակցությունից քննադատում են մարդիկ, որոնք առանց Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, Սասուն Միքայելյանի, 100 ձայն էլ չէին հավաքի: Ծառուկյանն ըստ էության, հաստատեց Նաիրա Զոհրաբյանի՝ ԱԺ նիստերի դահլիճում ասած խոսքերը՝ «Եթե չլիներ Փաշինյանը եւ եւս մեկ-երկուսը, դուք հաստատ այս դահլիճում չէիք լինի»:

Aravot.am-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ասաց՝ «Ես Նաիրա Զոհրաբյանի հնչեցրած գնահատականը բոլորովին չեմ կիսում: Եթե շարժվենք այդ տրամաբանությամբ, ապա ո՞ւր կլինեին ԲՀԿ խմբակցության պատգամավորները, եթե չլիներ Գագիկ Ծառուկյանը եւ ներողություն, ո՞ւր կլինեին «Լուսավոր Հայաստան» ֆրակցիայի պատգամավորները, եթե չլիներ Միքայել Մինասյանը: Ես չեմ կիսում այդ մոտեցումը: Հիմա հռետորական հարց եմ տալիս»:

Ի պատասխան՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն Aravot.am-ին ասաց. «Եթե Միքայել Մինասյանը մեր հետ կապ ունի, ուրեմն իրենց հետ ամբողջությամբ կապ ունի, որովհետեւ մենք իրարից առանձին չենք: Եթե ինքը մտածում է, որ ինքը խորհրդարանում է, որովհետեւ Միքայել Մինասյանը կա, ուրեմն թող այդպես էլ ասի: Մեր պատգամավորներից որեւէ մեկի ներկայությունը կապ չունի ոչ մի իշխանության ներկայացուցչի հետ, այդ թվում նաեւ այսօրվա նոր իշխանությունների»:

Էդմոն Մարուքյանը նաեւ հիշեցրեց. «Մենք խորհրդարան ենք եկել իրար հետ «Ելք» դաշինքով, ինքը հայտնվել է խորհրդարանում պատգամավորի աթոռին «Ելք» դաշինքի ցուցակով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930