Լրահոս
Օրվա լրահոսը

Դժվար չէ դուրս գալ փողոց ու հարցնել, թե ի՞նչ է փոխվել մարդկանց սոցիալական կյանքում իշխանափոխությունից հետո. «168 ժամ»

Ապրիլ 18,2019 12:49

Մի բան փաստ է, որ իշխանափոխությանը հաջորդած մեկ տարվա ընթացքում Հայաստանում աշխատավարձերի քիչ թե շատ էական բարձրացում տեղի չի ունեցել, էլ չասենք՝ խոստացված հեղափոխական տեմպերի մասին։ Կառավարությունը վախեցավ գնալ նույնիսկ նվազագույն աշխատավարձի շեմը մի քանի հազար դրամով ավելացնելուն, որը հնարավորություն կտար որոշ չափով թուլացնել ցածր աշխատավարձեր ստացողների սոցիալական բեռը։ Փոխարենը՝ նախատեսում է իջեցնել բարձր աշխատավարձեր ստացողների եկամտային հարկը։

Ահա սա է սոցիալական արդարություն խոստացած կառավարության քաղաքականությունը։

Եթե վարչապետին թվում է, թե նվազագույն կենսաթոշակի շեմը մի քանի հազար դրամով ավելացնելով կատարել է կենսաթոշակների բարձրացման խոստումը, ապա չարաչար սխալվում է։

Իսկ ի՞նչ է արվել երկրում գործազրկության խնդրի լուծման առումով։ Այն, որ պաշտոնական վիճակագրությունն աշխատատեղերի ավելացում է արձանագրել, դա դեռ չի նշանակում, թե գրանցված աշխատատեղերի աճը տեղի է ունեցել նոր ստեղծվածների հաշվին։ Իշխանափոխությունից հետո Հայաստանում գրեթե դադարել է նոր աշխատատեղերի ստեղծումը։

Փոխարենը՝ ամեն օր հայտարարվում է այս կամ այն ոլորտում աշխատատեղերը կրճատելու մասին։ Ավելին, գնալով այդ գործընթացը նոր թափ է հավաքում։ Այսօր արդեն Ամուլսարի ու Վանաձորի պղնձաձուլարանի աշխատակիցներին միանալու են գալիս այլ խոշոր ընկերությունների, այդ թվում՝ «Արարատցեմենտի» և «Գազպրոմ Արմենիայի» բազմաթիվ աշխատակիցներ։ Չասենք, թե ինչ է սպասվում պետական կառավարման համակարգում զբաղվածներին։

Դժվար չէ դուրս գալ փողոց ու հարցնել, թե ի՞նչ է փոխվել մարդկանց սոցիալական կյանքում իշխանափոխությունից հետո։ Եկամուտնե՞րն են ավելացել, թե՞ թանկացումներն են դադարել։

Հակոբ ՔՈՉԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930