Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գայանե Աբրահամյան. «Ես նախկինում էլ ասել եմ, որ, այո, պետք է կրճատումներ լինեն, որովհետեւ այդ ուռճացված կազմը պետք է ենթարկվի ռեալ փոփոխության». «Ժողովուրդ»

Ապրիլ 18,2019 12:34

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ իր մտահոգությունը՝ կառավարության կառուցվածքի հետ կապված, վերաբերում է ՀՀ Գյուղատնտեսության նախարարության կրճատմանը, որի մասին ինքն անձամբ բարձրաձայնել է կառավարության ներկայացուցիչների մոտ։

– Հեղափոխությունից հետո հանրությունը հույս ուներ, որ աշխատանքային ազատումներ չեն լինելու, ավելին՝ բոլորը հույս ունեին, որ նոր իշխանությունների շնորհիվ գործազրկության թիվը կրճատվելու է: Ինչո՞ւ, ի դեմս իշխանությունների, չի հաջողվում լուծելի դարձնել այդ հարցը։

– Ես նախկինում էլ ասել եմ, որ, այո, պետք է կրճատումներ լինեն, որովհետեւ այդ ուռճացված կազմը պետք է ենթարկվի ռեալ փոփոխության։ Ասեմ ավելին՝ նախկինում էլ գիտեինք, թե ինչու է ուռճացվում համակարգը, քանի որ դա բավականին մեծ ռեսուրս էր ընտրությունների ժամանակ կիրառելու համար։ Այսօր, բնականաբար, այդ ռեսուրսի անհրաժեշտությունը չունենք, բայց բնական է նաեւ՝  չենք կարող չմտածել սոցիալական խնդրի  մասին, քանի որ այն ծանր հետեւանք կարող է ունենալ սոցիալական բեւեռում, եւ դա է պատճառը, որ բազմիցս ասվել է, որ մասսայական կրճատումներ չեն լինելու։

Ավելին՝ կառավարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի սոցիալական որեւէ հատված չտուժի։ Լինելու է բացառապես կրկնվող պաշտոնների դեպքում կրճատում, որոնք բավարար բարձր պորտֆելներ են՝ նախարար, փոխնախարար, օգնական, խորհրդական, որտեղ աշխատակիցներ են, ովքեր վստահ են՝ աշխատաշուկայում շատ արագ իրենց աշխատանքը կգտնեն։

Բայց նշեմ նաեւ, որ իրենց առաջարկվելու է տարբեր գերատեսչություններում այլ աշխատանքի անցնելու հնարավորություն, այսինքն՝ այս մարդիկ ուղղակի դուրս չեն շպրտվելու, այս մարդիկ համակարգից դուրս չեն մնալու։

Մի բան կցանկանայի նաեւ նշել. անտրամաբանական եմ համարում, որ մենք դեմ արտահայտվենք մի կառավարության կառուցվածքի փոփոխության, որի ծրագրին մենք կողմ ենք քվեարկել։ Եթե ես վստահ եմ կառավարության ծրագիրն իրականացնելուն, ես պետք է վստահեմ նաեւ, թե ինչ գործիքակազմով է դա ինքն իրականացնելու։ Կառավարությունը շատ լավ գիտի՝ ինքն իր ծրագիրը տասը ձիով է իրականացնելու, թե մեկ էշով։ Դա որոշողը կառավարությունն է։ Մենք պետք է ընդամենը վերահսկենք ու ներկայացնենք այդ դիրքորոշումը, այն սխալները, որոնք առաջիկայում կերեւան։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930