Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Որ բաջանաղ ենք, այո, բաջանաղ ենք». Գարեգին Բաղրամյանը՝ Վանեցյանի հետ բարեկամության եւ Սամվել Կարապետյանին մոտիկից չտեսնելու մասին

Ապրիլ 18,2019 12:23

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահի պաշտոնում առաջարկել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը: 

Այսօր ԱԺ-ում լրագրողները Բաղրամյանին հարցրեցին՝ մամուլում գրվեց, որ ձեր առաջադրվելու հարցում կա ռուսական հետք, դուք ո՞նց կարձագանքեք: Նա պատասխանեց. «Նկատի ունեք Սամվել Կարապետյանի՞ն, Սամվել Կարապետյանին ընդհանրապես մոտիկից էլ չեմ տեսել: Կարեն Կարապետյանի հետ շփվել եմ մի քանի անգամ՝ զուտ ելնելով, երբ որ ինքը եղել է վարչապետ, ընդամենը քննարկումներին մասնակցելով»:

Aravot.am-ը հարցրեց՝ ձեր անվան հետ կապված մամուլում պարբերաբար շահարկումներ են լինում եւ շոշափվում է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի բաջանաղը լինելու հանգամանքը՝ կապելով ձեր պաշտոնավարության հետ, դուք ինչպե՞ս եք վերաբերվում այդ հրապարակումներին: Բաղրամյանը պատասխանեց. «Որ բաջանաղ ենք, այո, բաջանաղ ենք, Վանեցյանը 18-ից ավելի տարի աշխատում է ԱԱԾ-ում, ես 19 տարի, դաժե 20 արդեն էներգահամակարգում եմ եւ ես չեմ կապում որեւիցե ձեւ մեր բարեկամական կապը նշանակման հետ»:

Նա ասաց, որ Վանեցյանի հետ բաջանաղ են մոտ 14 տարի:

Հարցին՝ Վանեցյանը ձեզ չի՞ աջակցել՝ նա պատասխանեց, որ ոչ: Առավել եւս՝ ինքն էլ չի աջակցել Վանեցյանին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930