Լրահոս
Օրվա լրահոսը

Ստանիսլավ Տարասով. «Մոսկվան համաձայնել է նախաձեռնել սա, որպեսզի Փաշինյանն ու Ալիևը՝ որպես միջնորդ, համաձայնեն օգտագործել Պուտինին». «168 ժամ»

Ապրիլ 18,2019 12:18

«168 Ժամի» հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ, ամենայն  հավանականությամբ,  քննարկվել է կարգավորման Կազանյան տարբերակը, և խոսքը Լավրովի ծրագրի մասին չէ,  այլ ԵԱՀԿ ՄԽ ընդհանուր պրոյեկտի։ Ըստ նրա՝  գործընթացը վերադարձել է այդ ծրագրերին, և, ցավոք սրտի, որևէ ստեղծագործական մոտեցում չի ցուցաբերվել։ «Ցավոք սրտի, քանի որ ժամանակին այդ պրոյեկտը չի հաջողել, տապալվել  է,  պետք էր  նորամուծություններ մտցնել, փոփոխել այն։ Հանդիպման նախօրեին խոսվել էր հետաքրքիր առաջարկների մասին՝ Սարսանգի ջրամբարի, Ստեփանակերտի օդանավակայանի ընդհանուր օգտագործման, ռազմագերիների տեսակցության, գյուղատնտեսական աշխատանքների ապահովման մասին, որոնց մի մասը քննարկվեց հանդիպմանն ու պայմանավորվածություն ձեռք բերվեց։ Այս քայլ առ քայլ մոտեցումն ավելի արդյունավետ է, քան նման պրոյեկտների առաջմղումը, որոնց էությունը տարածքների վերադարձն է ինչ-որ բանի դիմաց։ Այդ մասին Մամեդյարովն է խոսել, ես կարծում եմ, որ դա այլևս անհեռանկարային պրոյեկտ է։ Նման պրոյեկտները պահանջում են մոդեռնիզացում։ Նախատեսվում է, որ հումանիտար ծրագրերը պետք է այս քննարկումներին զուգահեռ իրականացվեն։ Կազանյան պրոյեկտում և այլ փաստաթղթերում նման ծրագրեր չեն դիտարկվում։ Այդ հումանիտար պրոյեկտները, ինչպես և օպերատիվ կապի հաստատումը, խաղաղության մասին խոսակցությունները Փաշինյան-Ալիև անձնական հանդիպումների ձեռքբերումներն են, հանդիպումներ, որոնք տեղի են ունեցել Դուշանբեում, ԱՊՀ տարածքում։ Անկեղծ ասած՝ այն, ինչ Փաշինյանն էր իրականացնում, ավելի հեռանկարային էր, այսինքն՝ պայմանավորվում են և ինչ-որ քայլեր են ձեռնարկում, իսկ այս պրոյեկտը ներառում է աբստրակտ ծրագրեր, որոնք մի ժամանակ տապալվել են»,- ասաց Տարասովը։

Անդրադառնալով ՌԴ դերակատարությանը՝ Տարասովն ասաց, որ ՌԴ-ն չի ցանկանում պատերազմ։ «Մոսկվան ելնում է այդ գլխավոր նպատակից, փորձում է դիտարկել կարգավորման բոլոր փոխընդունելի տարբերակները, շատ տարբերակների շուրջ են քննարկումներ եղել այս ընթացքում, Մոսկվան պետք է ստեղծագործ մոտեցում ցուցաբերեր, բայց նաև հարցը միայն Մոսկվան չէ։ Մոսկվան միակ համանախագահը չէ, Մոսկվան համաձայնել է նախաձեռնել սա, որպեսզի Փաշինյանն ու Ալիևը՝ որպես միջնորդ, համաձայնեն օգտագործել Պուտինին, սակայն կա Մակրոնը, Թրամփը, այդ կողմերից որևէ առաջարկ և խոսք չի հնչում»,- ասաց Տարասովը՝ ևս մեկ անգամ պնդելով, որ այդ պրոյեկտի շուրջ քննարկումներն անհեռանկարային են։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930