Լրահոս
Օրվա լրահոսը

Արտո Թունջբոյաջյան. Մեր մշակույթի նախարարուհուն ծրագիր առաջարկեցի, առաջին հարցը, որ տվեց, սա էր՝ դիպլոմ ունե՞ս. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 18,2019 12:07

Երաժիշտ, 5th Season խմբի անդամ Արտո Թունջբոյաջյանը համոզված է՝ ոչ մի դեպքում վախենալ պետք չէ, ամեն ինչ սկսելն էլ դժվար է, ցանկացած գործի կարեւորը անկեղծ մոտեցումն է։ Եվ որ համբերությունով կամաց-կամաց կհասնենք ամեն ինչի։

– Արտո, Հայաստանում հաճախ եք լինում, ի՞նչ փոփոխություններ եք նկատում, երբ նախորդ տարիների հետ եք համեմատում։

– Հայաստանում երիտասարդներն արդեն շատ մոտ են ստեղծագործելու վստահություն ունենալուն։ 1998-ին ուրիշ բան էր, բայց հիմա «ես»-ը «մենք» է դառնում, եւ այդ մենք դառնալու ձայնը արդեն լսվում է, եթե այդ փոփոխությունը չլինի, այստեղ դժվար է ապրել։ Հայաստանում տարբեր մասնագիտությունների մեջ տաղանդավոր երիտասարդներ շատ կան, բայց, ցավոք սրտի, համապատասխան տեղեր չկան, որպեսզի կարողանան մտնել եւ իրենց գաղափարներն առաջարկել։ Իրենց միտքն այստեղ չեն կարողանում առաջարկել, գնում են ուրիշ երկրներ, այնտեղ են առաջարկում։ Մենք մեծ լինելով՝ պետք է իրենց կողքին լինենք, բայց իրենք պետք է քայլեն։ Այսօր մենք մեծերի անուններ ենք ասում՝ երբեք չմտածելով, թե այդ անուններն ինչպես են առաջացել, այդ մարդիկ ինչպես են հասել, եւ այսօր ինչու այդպիսի անուններ չկան։ Եթե ոչինչ չես ձեռնարկում՝ որտեղի՞ց պետք է գան երեխաների մտքերն ու կարողությունները։

– Հարցազրույցներից  մեկում ասում էիք, որ շատերն են զարմանում, թե դուք ինչու եք միշտ գալիս Հայաստան՝ անկախ ամեն անգամվա ձեր հիասթափություններից։

– Երբ նոր էի եկել Հայաստան, ասում էին՝ ինչի ես եկել, այստեղ ի՞նչ ես անելու, բայց անցել են տարիներ, եւ ես շարունակում եմ գալ։ 15 տարի առաջ, երբ որ մեր մշակույթի նախարարուհուն (նկատի ունի՝ Հասմիկ Պողոսյանին) ծրագիր առաջարկեցի, առաջին հարցը, որ տվեց, սա էր՝ դիպլոմ ունե՞ս։ Թիմակիցներիս ասեցի՝ բոլորդ «դիպլոմներդ» բերեք, իրիկունը գնանք, նստենք նվագենք։ Մարդիկ իրենց մեջ ամեն ինչ ունեն, եթե 15 տարի առաջվա այդ պլատֆորմով ապրեինք, հիմա առնվազն 4-ից 5 երաժիշտ պիտի ունենայինք։ Մշակույթի նախարարն ինձ ասում էր՝ փառատոններին գնում եմ՝ բոլորը նույն երաժիշտներն են, բայց նա ինձ չպիտի նայեր եւ ասեր, պետք է դպրոցները, երաժշտական կենտրոնները նայեր, հասկանար խնդիրը։

Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930