Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակն է, որ մի հեղափոխություն էլ պաշտոնյաների գնահատման չափանիշների ոլորտում տեղի ունենա. «Ժողովուրդ»

Ապրիլ 18,2019 11:56

Հեղափոխությունից հետո, երբ երբեմնի «ասող» ուժը հայտնվեց տոտալ մերժման ռեժիմում, եւ «գրասենյակը» սկսեցին զանգվածաբար լքել, հակառակ պրոցեսը նկատվեց մեկ այլ կուսակցության՝ «Քաղաքացիական պայմանագրի» դեպքում, մարդիկ զանգվածաբար սկսեցին անդամագրվել «հաջողության կուսակցությանը»՝ այժմ էլ այն դիտարկելով որպես կարիերա անելու հուսալի տրամպլին։

Այսինքն, սեփական ուժերին չվստահելու, անձնային եւ մասնագիտական որակները օժանդակիչ զանազան գործոններին ստորադասելու մտայնությունը դեռեւս խորը նստած է մարդկանց գիտակցության մեջ։ Եվ պատահական չէ, որ երբ այս օրերին խոսվում է որեւէ մեկին պաշտոնի նշանակելու մասին, քչերին են հետաքրքրում վերջինիս մասնագիտական որակները, իսկ թե որ կուսակցությունից է նա, ում բաջանաղն է եւ արդյոք քայլել է հեղափոխության օրերին, շատերին է հետաքրքիր։ Մարդու կարիերայի առաջխաղացումը մեկ այլ ազդեցիկ մարդու կամ գործոնի միջնորդությանը վերագրելը, անշուշտ, պատիվ է բերում նրան, որը ստանձնել է միջնորդությունը, իսկ երբ պաշտոնյան սայթաքում է կամ տապալում իրեն վստահված ոլորտը, բոլորը նույն պահին հիշում են միջնորդին ու մատնանշում՝ էսինչի թիմից է, էսինչի սանիկն է կամ աներձագը։

Այնպես որ, ժամանակն է, որ մի հեղափոխություն էլ պաշտոնյաների գնահատման չափանիշների ոլորտում տեղի ունենա, եւ պաշտոնյան նույնականացվի միմիայն սեփական վաստակի ու անցած ճանապարհի հետ՝ ազատվելով որեւէ մեկին պարտական լինելու կամ սեւերես թողնելու խնդրից։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930