Այսօր Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարություն արեց կառավարության շենքի մոտ։ Խաժակյանի ներկայացմամբ՝ այսօր կառավարության նիստին ներկայացվել է որոշման նախագիծ, ըստ որի, քաղաքապետարանը պատրաստվում է մեկ անձից խոշոր գնում կատարել՝ աղբատար մեքենաներ: Խաժակյանի խոսքերով՝ 900 միլիոն դրամի մեկ անձից գնումը ճիշտ չէ։
Ավագանու անդամն ասաց, որ քաղաքապետարանն այնպիսի չափանիշեր է սահմանել, որին համապատասխանում է գնման մեկ մասնակից։ Ըստ Խաժակյանի, սա հակամրցակցային համաձայնություն է։ Խաժակյանի կարծիքով՝ քաղաքապետարանը սպասեց այնքան, մինչև իրավիճակը սրվի, որպեսզի ստիպված լինի մեկ անձից գնում կատարի։
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ