Լրահոս
Օրվա լրահոսը

Սիփան Փաշինյան. «Վայ, վայ, պարոն Մարուքյանն այնպիսի հիանալի նախագիծ է ներկայացրել, որ ես հիացած եմ». «Հրապարակ»

Ապրիլ 18,2019 11:44

Էդմոն Մարուքյանը հորդորեց իշխանությունից պարզել, թե ինչու են մերժում իրենց նախագծերը, ինչը նշանակում է, որ շարունակվում է նախկինում եղած պրակտիկան։ Մարուքյանն առաջարկում է նախորդ մեծամասնության փորձը չշարունակել։ Նա փաստում է՝ խորհրդարանը կիսապարապ վիճակում է՝ կառավարությունը նախագծեր չի գեներացնում, պատգամավորների ներկայացրած նախագծերն էլ մերժվում են։

Թե ինչու են իշխանականները գողանում ընդդիմադիրների գաղափարները եւ շարունակում ՀՀԿ-ի ձեռագիրը եւ ընդհանրապես՝ ինչու քաղաքական հակառակորդների նկատմամբ լցված չեն «սիրով եւ հանդուրժողականությամբ», «Իմ քայլից» Սիփան Փաշինյանը չհամաձայնեց՝ իրենք ընդունել են ընդդիմության բերած նախագծերը։ «Առհասարակ, ԱԺ ամբիոնից հնչում են մանիպուլյացիոն հայտարարություններ, որոնք միայն հեղինակն է հասկանում, թե ինչն է նրանց դրդում նման հայտարարություն անել, չեմ կարող ասել։ Գուցե ինչ-որ նախագծեր էլ մերժվում են, բայց մեզ մեղադրել, որ հանդուրժողականության մթնոլորտ չկա, ճիշտ չէ»։

Ինչ վերաբերում է ԼՀԿ-ի՝ զինծառայողների մասին վերջին նախագծին, Փաշինյանը հեգնեց. «Վայ, վայ, պարոն Մարուքյանն այնպիսի հիանալի նախագիծ է ներկայացրել, որ ես հիացած եմ, այնքան հիացած եմ, որ եթե հնարավորություն ունենայի այդ մասին գովազդային պաստառներ տպեի ինչ-որ տեղ, դա էլ կանեի։ Հասկացանք, որ արել է, բայց միգուցե այդ նախագծում կային դրույթներ, որոնք ընդունելի չեն, այսինքն՝ կարող են, չէ՞, գաղափարները լինեն ընդունելի, բայց նախագիծն ինչ-ինչ առումներով՝ ոչ։ Հիմա ի՞նչ նպատակ կա ԱԺ ամբիոնից հայտարարել՝ իմ, իմ, իմ… հասկացանք, լավ՝ ձեր, խնդրում եմ այստեղ էլ նշեք, որ սա Էդմոն Մարուքյանենց նախաձեռնությունն է, մի հրաշք անձնավորություն, հրաշք օրենքի նախագիծ»։

Փաշինյանը վստահեցրեց, որ իրենք գովազդվելու կարիք չունեն եւ առավել եւս ընդդիմադիրների նկատմամբ հատուկ տրամադրվածություն չունեն, բայց ընդդիմությունն էլ, նրա խոսքով, անսխալական նախագծերում կարող է սխալվել։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930