Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն, որ տարիներ առաջ քարը քարի վրա չթողնելով՝ քննադատում էր Հայաստանում գազի գնագոյացման «մութ սխեմաները»՝ այժմ կարծես պնդում է հակառակը. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 18,2019 11:33

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Հայաստանի գազամատակարարման համակարգը կանգնած է ճգնաժամի առջեւ, քանի որ համակարգում տարեսկզբին գազի գնի 15 դոլարով բարձրացումից հետո, որը չազդեց ՀՀ սպառողների վրա, կուտակվում է պարտք եւ այն տարեվերջին կհասնի 30 մլն դոլարի։

ՀՅԴ-ն, որ տարիներ առաջ քարը քարի վրա չթողնելով՝ քննադատում էր Հայաստանում գազի գնագոյացման «մութ սխեմաները»՝ պնդելով կոռուպցիոն ռիսկերի առկայության եւ գազի սակագնի նվազեցման հնարավորության մասին, անգամ առաջարկում պառլամենտական հատուկ հանձնաժողով ձեւավորել, այժմ կարծես պնդում է հակառակը։ ՀՅԴ-ի տարածած հայտարարության մեջ գազի գնի բարձրացման որպես անուղղակի հասցեատեր նշվում է ՀՀ կառավարությունը, որն «ուշ է սկսել բանակցությունները»։ Թեպետ ռուսական կողմի հետ բանակցությունների մասին հայտարարվում էր անցած տարվա սեպտեմբեր-հոկտեմբերից։ «Ուշացած բանակցությունների արդյունքում 2019 թվականի հունվարի 1-ից Հայաստանի սահմանի վրա բնական գազի գինը բարձրացավ 15 ԱՄՆ դոլարով։ Ներկայումս 1000 խմ գազը արժե 165 ԱՄՆ դոլար»,- նշվում է ՀՅԴ-ի հայտարարության մեջ։

Տնտեսագետի վերլուծությունը հայտնի իրողությունների վրա է հիմնվում։ Գազի գինը բարձրացել է միայն «Գազպրոմ Արմենիայի» համար, ՀՀ սպառողներն այդ բեռը չեն զգում, ուստի սա չի կարող անհետեւանք մնալ։ Այն է՝ «Գազպրոմ Արմենիան» պարտք է կուտակում, գնում է խնայողությունների, այդ թվում՝ կրճատումների տեսքով, որոնք իրենց հերթին լարելու են սոցիալական վիճակը՝ ավելացնելով գործազուրկների բանակը։ Մյուս կողմից, հայտարարության մեջ մի փոքր «մանյովրի» տեղ է թողած, երբ Պարսյանը հարցադրումներ է հնչեցնում. «Եթե հնարավոր է ավելի քիչ աշխատակիցներով պատշաճ ձեւով սպասարկել ՀՀ գազամատակարարման համակարգը, ինչու՞ է ՀՀ ՀԾԿՀ-ն ժամանակին հաստատել ուռճացված հաստիքացուցակները, ո՞ր պաշտոնատար անձն է պատասխանատու մեր սպառողների գրպանի հաշվին կատարված ծախսերի համար»։

Թե ինչու է ՀԾԿՀ-ն ժամանակին նման հաստիքացուցակ հաստատել, այս հարցով ՀՅԴ-ն պետք է դիմի հանձնաժողովին, ՀՀԿ-ին ու հենց ինքն իրեն, քանի որ տարբեր ժամանակներ եղել է իշխանության մաս եւ պետք է, որ տեղյակ լիներ գազի ոլորտում առկա իրավիճակից։ Իսկ եթե տեղյակ չի եղել ու թեմայով հետաքրքրվել է միայն ընդդիմություն եղած ժամանակ, սա արդեն հարցեր է առաջացնում։

Արշալույս ՄՂԴԵՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930